Jump to content

Կարեն Կարապետյան

Վիքիքաղվածք-ից
Կարեն Կարապետյանը

Կարեն Վիլհելմի Կարապետյան, հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ (2016 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը), Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրում, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք։ Վերացրե՛ք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերե՛ք։ Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի[1]։
  • Որևէ մեկը անձեռնմխելի կամ արտոնյալ չէ[2]։
  • Մենք կստեղծենք հավասար մրցակցային պայմաններ գործարարների համար։ Գործարարների համար խոչընդոտներ չպետք է լինեն[2]
  • Մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն, որ գնում ենք իր սպասումները բավարարելու առումով։ Մեր ծրագրով մենք նշելու ենք այն քայլերը, միջոցառումները, որոնք ուղղված են մեր քաղաքացու անվտանգ ու ապահով զգալուն, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու և ստեղծելու հնարավորություն ապահովելու ուղղությամբ։ Պետք է մաքսիմալ հետադարձ կապ հաստատենք հասարակության հետ, բացատրելու ենք՝ ինչ ենք անում, ինչ նպատակ ունենք, լսելու ենք իրենց ակնկալիքներն ու սպասումները։ Մենք ամեն ինչ դրա համար անելու ենք։ Շնորհակալ եմ վստահության և պարտավորեցնող խոսքերի համար[3]։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կարեն Կարապետյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: