Ժորժ Սանդ
Արտաքին տեսք
Ամանտինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն (ֆրանսերեն՝ Amantine Aurore Lucile Dupin), ավելի ճանաչված կեղծանվամբ՝ Ժորժ Սանդ (ֆրանսերեն՝ George Sand) (հուլիսի 1, 1804 — հունիսի 8, 1876), ֆրանսիացի գրող։ Նա ճանաչված է որպես առաջին խոշոր համբավ ստացած ֆրանսիացի կին գրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մենք չենք կարող պատռել մեր կյանքի էջերից որևէ մեկը, բայց կարող ենք կրակի մեջ նետել ամբողջ գիրքը[1]։
- Կյանքում կա միայն մեկ երջանկություն՝ սիրել և լինել սիրելի[2]։
- Չսիրվածը միշտ ամբոխի մեջ միայնակ է[2]։
- Ամուսնական կյանքը հաճելի է մինչև ամուսնությունը[2]։
- Առանց սիրո ամուսնությունը ցմահ տաժանակրություն է[2]։
- Ուրախությունը հոգու և մարմնի լավագույն հիգիենան է[2]։
- Համեստությունը երբեմն բխում է չափազանցված հպարտությունից[2]։
- Բանականությունը որոնում է, իսկ սիրտը՝ գտնում[2]։
- Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է[2]։
- Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում․ դա նրան բարձրացնում է սեփական աչքում[2]։
- Կինը չի կարող սիրել այն մարդուն, որն, ինչպես նա զգում է, իրենից ավելի ցածր է։ Առանց ակնածանքի ու հիացմունքի սերը սոսկ բարեկամություն է[2]։
- Ամուսնությունը գեղեցիկ է սիրահարվածների համար և պիտանի՝ սրբերի համար[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 14. ISBN 978-99941-1-748-2.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 383։
- ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 384։