Թոմ Քաթինա
Արտաքին տեսք
Թոմ Քաթինա (անգլ.՝ Tom Catena), ամերիկացի բժիշկ, ով 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդիկ օժտված են խիզախությամբ, որը երբեք չես սպասի[1]։
- Եթե դուք հույս ունեք, հույսի փոքր ճառագայթ, ապա դա կօգնի մարդկանց շարունակել շարժվել առաջ։
- Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի և եղբայրների համար։ Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի։ Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա։ Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին և դարձնել այն ավելի լավը[2]։
- Ես ունեմ ապրելու տեղ՝ թփերի մեջ թաքնված տուն, բարակ քարե պատերով, ծղոտե ծածկով, որից երբեմն անձրևաջուր է կաթկթում, բայց ոչինչ... ապրելու համար պիտանի է։ Ուտելիք լինում է։ Երբեմն ինչ-որ բան եմ գնում տեղացիներից։ Մենք էլ ենք բանջարեղեն աճեցնում։ Ես ու կինս փոքրիկ ագարակ ունենք՝ լոբի ենք ցանում, հացահատիկ, ձավար, հավ ենք պահում և, չնչին գումար տալով ուտելիքին, գոյատևում ենք։ Դրանից ավելին ունենալ չեմ էլ ուզում։ Դա այն կյանքն է, որով ուզում եմ ապրել։ Այնտեղ եմ Աստծո ու մարդկանց կամքով, իսկ փողը հոգ չէ, այն ինձ պետք չէ, պարզապես[3]։
- Այստեղ տեղի ունեցած երկրաշարժի մասին լսել էի, բայց չէի պատկերացնում, որ այսօր տեսնելու էի մի գեղեցիկ քաղաք, որտեղ ամենակարևորը՝ մարդիկ իրենց կրած դժվարությունների արդյունքում չեն չարացել։
- Գյումրու այցի ժամանակ[4]
- Այստեղ գտնվող մարդկանց կյանքները նույնչափ արժեն, ինչքան աշխարհի որևէ տեղում։ ․․․Ամեն ոքու կյանք արժեքավոր է, և մենք չենք կարող տեսադաշտից բաց թողնել, թե չէ՝ մեր մարդկությունը կկորցնենք։
- Նուբայում[5]
Թոմ Քաթինայի մասին
[խմբագրել]- Թոմ Քաթինան ներշնչանքի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կասկածի են առել մարդկայնության գոյությունը։ Չնայած անարդարությանն ու զոհողությանը՝ նա իր կյանքը նվիրել է հաջորդ սերնդի համար պայծառ ապագա երաշխավորելու գործին[2]։
- Վարդան Գրեգորյան
- Քանի դեռ բռնություններն ու պատերազմները սպառնալիք են մնում մարդկային ոգուն ու տոկությանը, կարևոր է աջակցել, ճանաչման արժանացնել ու մեծարել բժիշկ Քաթինայի պես մարդկանց, որոնք անձնազոհության գնով օգնում են ուրիշներին ոչ միայն պահպանել իրենց գոյությունը, այլև հասնել բարօրության։ Թոմ Քաթինան բոլորիս համար իր ամենօրյա աշխատանքով իրական փոփոխություն բերող մարդու օրինակ է[2]։