Թեֆարիկ

Վիքիքաղվածք-ից

«Թեֆարիկ», հայ գրող Գրիգոր Զոհրապի վեպը, որը լույս է տեսել 1909 թվականին՝ «Խճմտանքի ձայներ» ժողովածուի կազմում։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Իր սերը դողահար ու շիկնոտ բան մըն էր, անձնուրացում մը ամբողջ, կատարյալ անձնուրացում մը, որ չի բարբառիր ու քեզ համար ըրած զոհողությունները երեսիդ չը զարներ ապերախտությունդ ցույց տալու համար. Ո՜չ, գրեթե գաղտնի ու ծածուկ զգացում մը, որ իր սաստկության համար կամչնա, կպառվի, երկրաշարժ մը որ հրաբուխի բոլոր սաստկությունները ունի առանց անոր աղմկալից ու բոցավառ արտահայտությունները ունենալու։
Բան մը չէր պահանջեր իր սիրույն փոխարեն, ոչ իսկ իմ սերը. Իր բոլոր ուզածը թույլտվություն մըն էր հավիտյան զիս շրջապատելու իր անհուն խանդաղատանքով, հսկելու վրաս, թող չտալով, որ հիվանդանամ, իր խնամքներն շինված տեսակ մը խանձարուրի մեջ ամփոփելով իմ բոլոր կյանքս ու շարժումներս, որպեսզի ցավ մը կամ վիշտ մը չունենամ երբեք։
Հետո ձանձրացա - քսան տարու էի այն ատեն ու անկեղծ սիրո մը հարգը չէր գիտեր։
Չէր գիտեր, թե ճիշտ իր սիրույն մեծությունն էր, որ զիս կը ճնշեր այն ամառվան պայծառ օրերուն պես, որոնց ջերմությոան ու անդորրության մեջ կխողդվեր։
Չեր գիտեր խեղճը, որ մեզի խաբեբա գգվանքներ, կեղծ հրապույրներ պետք են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գրիգոր Զոհրապ «Թեֆարիկ»։ grqamol.am (սեպտեմբերի 20, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 30, 2015 թ․։