Երեսպաշտություն

Վիքիքաղվածք-ից

Երեսպաշտություն, երեսպաշտ լինելը[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Լկտի երեսպաշտությունը հարգանք է ներշնչում շողոքորթելու սովոր մարդկանց։
Բալզակ
  • Այն, ինչ ամենից շատ նման է ոսկու, հաճախ սոսկ նրա երևութականությունն է։
Բարոս
Դալամբեր
  • Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառեր են ասում։
Դեմոկրիտ
  • Երեսպաշտությունը դա հարգանքի տուրք է, որը մատուցվում է առաքինությանը արատի կողմից։
Լարոշֆուկո
  • Մարդիկ ոչ միշտ են լինում այն, ինչ թվում են։
Լեսինգ
  • Դիմակն ընկնում է, իսկ էությունը մնում է։
Լուկրեցիոս
  • Ամենաերեսպաշտ մարդիկ ուրիշներից ավելի հաճախ են ընկնում հիմար վիճակի մեջ։
Հեզլիթ
  • Լացող այրիներն ավելի արագ են սփոփվում։
Հոլմզ
  • Նա է ինձ ատելի, դժոխքի ատելի դռների նման, ով իր հոգում պահում է մի, իսկ ասում է մեկ այլ բան։
Հոմերոս
  • Վախեցիր աղվեսի մորթով ծածկված էժանագին գովեստներից։
Հորացիոս
  • Կեղծավորությունը… անհամատեղելի է երջանկության հետ։
Մորուա
  • Բառերին հավատացեք միայն այն ժամանակ, երբ նրանց համապատասխանում են գործերը։
Նապոլեոն I
  • Մեծարումը հաճոյախոսություններից ամենաքողարկվածն է, ամենագաղտնին ու ամենանուրբը։
Շենստոն
  • Մի ձեռքով հաց է ցույց տալիս, մյուսում քար է պահված։
Պլավտոս
  • Ականջ շոյող ճառերում թույն է լինում։
Պուբլիլիոս Սիրոս
  • Չար մարդը հատկապես չար է, երբ բարի է ձևանում։
Պուբլիլիոս Սիրոս
  • Ժառանգի լացի տակ ուրախ ծիծաղ է հաճախ թաքնված։
Պուբլիլիոս Սիրոս
  • Երեսպաշտություն են անում ոչ ի սեր հաճույքի։
Սեմուել Ջոնսոն
  • Ով գտնվում է երկու բանակատեղիների արանքում, նա միշտ ջախջախված կլինի։
Ռոլան
  • Կանգնած նա մի բան է ասում, իսկ նստած`այլ բան։
Սալուստիոս

Աղբյուրներ[խմբագրել]

  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք երեսպաշտություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։