Jump to content

Գետաձի

Վիքիքաղվածք-ից
Գետաձի

Գետաձի, ոչ որոճողների կարգի երկկճղակավոր կաթնասունների առանձին ընտանիք։ Հայտնի է 2 տեսակ՝ սովորական գետաձի և լիբերիական կամ թզուկ գետաձի։ Սովորական գետաձին խոշոր խոտակեր կենդանի է, իսկ լիբերիական կամ թզուկ գետաձին սնվում է բույսերի արմատներով ու արմատապտուղներով[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ինչու են գետաձիերին տվել գետի ձի անվանումը՝ դժվար է հասկանալ։ Երևի աշխարհում չկան երկու այնպիսի տարբեր կենդանիներ ինչպիսին են գետաձին և ձին։
Թոմաս Մայն Ռիդ
  • Ահա բեհեմոթը (կամ գետաձին), որին ստեղծել եմ, ինչպես և քեզ. Ցլի նման կանաչ խոտ է ուտում։ Ահա նրա զորությունը իր մեջքի մեջ է, և նրա հզոր ուժը՝ իր որովայնի ջղերի մեջ է։ Նա թեքում է իր պոչը, որ մայրու է նման, նրա ազդրերի ջլերը միահյուսված են։ Նրա ոսկորները պղնձե խողովակներ են, նրա ամուր ոսկրերը կռած երկաթից պատրաստված ձողերի են նման։ Նա Աստծու ճանապարհների սկիզբն է, միայն նրան ստեղծողը կարող է մոտեցնել նրան իր սուրը։
Հոբ (Հին կտակարանի 30-րդ գիրքը) 40:10-19

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք գետաձիեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: