Բաբա Թահեր
Արտաքին տեսք
Բաբա Թահեր Օրիա (պարսկ.՝ باباطاهر عریان, օրիան արաբերեն նշանակում է մերկ, ասվել է, որովհետև Բաբա Թահերը կտրված է աշխարհիկություններից), 11-րդ դարի պարսիկ բանաստեղծ և սուֆի խորհրդապաշտ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դու երկնքի գաղտնիքներին դեռ հասու չես, շա՜տ ափսոս,
- Դու չես անցել կյանքի ճամփան ամենատես, շա՜տ ափսոս.
- Դու, որ ապրել ու չես ջոկում լավն ու վատը աշխարհում,
- Քո իսկական բարեկամին ո՞նց ճանաչես, շա՜տ ափսոս[1]։
- Աչքս տեսնում, սիրտս տանջվում է թախծից,
- Մի սուր սարքեմ, խրեմ անկուշտ աչքիս մեջ,
- Սիրտս փրկվի նրա նայած - տեսածից[1]։
- Ադամորդուն երեք դարդ կա անընդհատ.
- Ղարիբության, գերության ու յարի դարդ։
- Հեշտ է տանել ղարիբություն, գերություն,
- Յարի դարդն է, որ դժվար է, ծանր է շա՜տ[2]։
- Զույգ հյուսքերդ զույգ լարերն են ռոբաբիս,
- Ի՞նչ ես տանջում հալից ընկած խարաբիս.
- Թե սեր չունես, էլ ինչո՞ւ ես հայտնվում
- Կեսգիշերվա երազներում ու ճամփիս[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 81. ISBN 99941-33-16-0.
- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 84. ISBN 99941-33-16-0.
- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 89. ISBN 99941-33-16-0.