Անտոն ԼաՎեյ

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Անտոն ԼաՎեյը

Անտոն Շանդոր ԼաՎեյը (անգլերեն՝ Anton Szandor LaVey) (ապրիլի 11, 1930 - հոկտեմբերի 29, 1997), ծնված Հովարդ Ստենտոն Լեվի (անգլերեն՝ Howard Stanton Levey) ամերիկացի Սատանայի Եկեղեցու հիմնադիր և բարձր քահանա, ինչպես նաև գրող, օկուլտիստ և երաժիշտ է եղել: Նա Սատանայական Աստվածաշունչի գրողն է և ԼաՎեյան սատանիզմի հիմնադիրը, մի սինտեզված համակարգ՝ ըստ իր մարդկային բնույթի հասկացողության և այն փիլիսոփաների խորաթափանցությունը, որոնք պաշտպանում են մատերիալիզմը և անհատապաշտությունը, որի համար նա չի արտահայտել որևէ «գերբնական ներշնչում»:

[խմբագրել] Քաղվածքներ

  • Շաբաթ գիշեր, ես տեսնում էի տղամարդկանց, որոնք ցանկամոլությամբ հետևում էին կիսամերկ աղջիկներին, որոնք պարում էին տոնահանդեսին, և կիրակի առավոտները երբ տոնահանդեսի մյուս անկյունում վրանաշոյով ավետարանիչների համար օրգան էի նվագում՝ տեսնում էի նույն տղամարդկանց իրենց կանանց ու զավակների հետ նստած, Աստծուց խնդրելիս, որ իրենց ների ու մաքրի իրենց մարմնային ցանկություններից: Եվ մյուս շաբաթ նրանք վերադառնում էին տոնահանդես կամ մի ուրիշ բավականություններին տրվելու վայր: Ես գիտեի, որ քրիստոնյա եկեղեցին երեսպաշտությամբ է բարգավաճում, և որ մարդու մարմնային բնույթը դուրս է գալու անկախ նրանից, որ ինչքան մաքրվի որևէ սպիտակալույս կրոնի միջոցով:
    • Սատանայական Աստվածաշունչի ներածություն
  • Այս պողպատի ու քարի չոր խոպանի մեջ ես բարձրանում եմ ձայնս, որ դուք լսեք: Արևելքին ու արևմուտքին գլխով եմ անում: Հյուսիսին ու հարավին մի նշան են ցույց տալիս, որ հռչակում է. Մահ թույլին, հարստություն՝ ուժեղին:
    • Սատանայական Աստվածաշունչ
  • Ես պատճառ եմ պահանջում քո ոսկե կանոնի համար և քո տաս պատվիրաններին հարցնում են ինչու և որտեղից:
    • Սատանայական Աստվածաշունչ
  • Քո ոչ մի տպած կուռքերի առջև ես լուռ համաձայնությամբ չեմ ծալվում, և նա ով ասում է «դու պիտի» իմ մահացու թշնամին է:
    • Սատանայական Աստվածաշունչ
  • Դժոխքի եկեղեցական նկարագրումը մի զարհուրելի տեղի է՝ կրակի ու չարչարանքի. Դանթեի Ինֆերնո-ում և հյուսիսային եղանակներում, կարծում էին թե դա մի սառցե ցուրտ վայր է, մի հզոր սառնարան: (Նույնիսկ իրենց հավերժ անեծքի և հոգու բովումի սպառնալիքներով, քրիստոնյա միսիոներները հանդիպել են որոշների, որ այդքան արագ իրենց ավելորդաբանությունները կուլ չէին տալիս: Հաճույքը և ցավը, ինչպես գեղեցկությունը, հանդիսատեսի աչքում է: Ուրեմն, երբ միսիներները հասան Ալասկա և Էսկիմոներին զգուշացրեցին դժոխքի զարհուրանքների և հրդեհի բոցկլտացող լճի մասին, որը սպասում է օրինազանցներին, նրանք կամա հարցրին. «Ինչպե՞ս պիտի այնտեղ հասնենք:»
    • Սատանայական Աստվածաշունչ
Այլ լեզուներով