Աննա Կարենինա
Արտաքին տեսք
«Աննա Կարենինա» (ռուս.՝ Анна Каренина), Լև Տոլստոյի վեպը՝ գրված 1878 թվականին։ Վեպում նկարագրվում է ամուսնացած մի կնոջ՝ Աննայի և սպա Վռոնսկու սիրային պատմության, ռուսական կենցաղի, կյանքի, բարքերի մասին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի[1]։
- Փրկել կարելի է այն մարդուն, ով չի ուզում կորչել[2]։
- Ամենից սարսափելին այն է, որ բոլորի պատճառը ես եմ, բայց ես մեղավոր չեմ։
- Բոլորի պատճառն այդ տխմար ժպիտն է։
- Պատասխան չկար, բացի ընդհանուր այն պատասխանից, որ կյանքը տալիս է բոլոր ամենաբարդ և անլուծելի հարցերին։ Այդ պատասխանն է. պետք է ապրել օրվա պահանջներով, այսինքն՝ մոռացության տրվել։
- Ամեն խելոք բան այնպես ձանձրալի է։
- Ոչ ոք գոհ չէ իր դրությունից, բայց ամեն ոք գոհ է իր խելքից։
- Սերը ճանաչելու համար նախ պետք է սխալվել, ապա ուղղվել։
- Եթե այնքան գլուխ, այնքան խելք, ապա՝ որքան սիրտ, այնքան սիրո տեսակ։
- Չկա վիճակ, որից ելք չլինի։
- Արդեն մի անգամ ապրած խանդի առաջին պոռթկումը այլևս չէր կարող կրկնվել, նույնիսկ անհավատարմության բացվելը չէր կարող այլևս այնպես ազդել նրա վրա, ինչպես առաջին անգամ։
- Ես ասացի և կրկնում եմ, որ ես հպարտ եմ ու երբեք, երբեք չեմ անի այն, ինչ անում ես դու, վերադառնալ այն մարդու մոտ, ով դավաճանել է քեզ, ով սիրել է ուրիշ կնոջ։ Ես այդ բանը չեմ հասկանում։ Դու կարող ես, իսկ ես չեմ կարող։
- Վիրավորել կարելի է միայն ազնիվ մարդուն, ազնիվ կնոջը, բայց գողին ասել, որ նա գող է, նշանակում է միայն հաստատել փաստը։
- ․․․չէ՞ որ մեր այս ամբողջ աշխարհը փոքրիկ բորբոս է, որ բուսել է մանրիկ մոլորակի վրա։ Իսկ մենք կարծում ենք, որ մենք կարող ենք ունենալ ինչ-որ մեծ գործեր, մտքեր[3]։
- Ամեն մարդ իր վիշտն ունի։
- Ալեքսեյ Ալեքսանդրովիչի գործած սխալն այն էր, որ նա պատրաստվելով կնոջ հետ տեսակցության, չմտածեց այն պատահականության մասին, որ կնոջ զղջումը կլինի անկեղծ և ինքը կների, իսկ կինը չի մեռնի։
- Կանայք սիրում են մարդկանց նույնիսկ նրանց արատների համար, բայց ես ատում եմ նրան իր առաքինությունների համար։
- Կրոնը սանձ է միայն ազգաբնակչության բարբարոս մասի համար։
- Ինչի՛ համար են հանդերձյալ աշխարհի մասին եղած այս բոլոր սարսափելի ու փքուն խոսքերը, երբ կարելի է այս աշխարհում էլ ապրել շատ ուրախ։
- Սեր… ես հենց այն պատճառով չեմ սիրում այդ բառը, որովհետև ինձ համար այն չափազանց շատ բան է նշանակում, անհամեմատ ավելի շատ, քան դուք կարող եք հասկանալ։
- Լինում է այնպիսի ժամանակ, երբ ամբողջ ամիսը հիսուն կոպեկով կտաս, երբեմն էլ կես ժամը ոչ մի գումարով չես զիջի։
- Կասկածները հատուկ են մարդկային թուլությանը։
- Ով ուզում է եկամուտ ունենալ, պետք ունենա մեծ գլխացավանք։
- Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելու համար անհրաժեշտ է կա՛մ լիովին պառակտում ամուսինների միջև, կա՛մ սիրահոժար համաձայնություն։ Իսկ երբ ամուսինների հարաբերություններն անորոշ են, և չկա ո՛չ մեկը և ո՛չ մյուսը, ոչ մի գործ չի կարող ձեռնարկվել։ Շատ ընտանիքներ տարիներով մնում են ամուսինների համար զզվելի դարձած նույն պայմաններում այն պատճառով միայն, որ չկա ո՛չ կատարյալ պառակտում ո՛չ էլ համաձայնություն։
- Հարգանքները հնարավոր են նրա համար, որպեսզի թաքցնեն այն դատարկ տեղը, որտեղ պետք է լինի սերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Աննա Կարենինա:Վեպ/ 2 հատորով/ թարգմանություն` Վ. Առաքելյան, Երևան։ Սովետական գրող, 1979 թվական, 515 էջ։
- ↑ Հայտնի մարդկանց աֆորիզմներ -2
- ↑ Լև Տոլստոյ «Աննա Կարենինա»
Աղբյուրներ
[խմբագրել]- Աննա Կարենինա։Վեպ/ 2 հատորով/ թարգմանություն՝ Վ. Առաքելյան, Երևան։ Սովետական գրող, 1979 թվական, 515 էջ։
- Աննա Կարենինա։ Հատոր երկրորդ, թարգմանությունը Վահե Տեր-Առաքելյանի, «Սովետական գրող» հրատարկչություն, Երևան, 1979,