Jump to content

Ալֆրեդ Հիչքոք

Վիքիքաղվածք-ից
Ալֆրեդ Հիչքոք

Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոք (անգլ.՝ Sir Alfred Joseph Hitchcock; օգոստոսի 13 1899, Լոնդոն  — ապրիլի 29 1980, Լոս Անջելես), անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Համր կինոն կինեմատոգրաֆիայի ամենամաքուր տեսակն է։ Նրան, իհարկե, չի հերիքում մարդկային ձայնը և աղմուկը։ Բայց նրանց ավելացումը չի քավում այն անդառնալի հետևանքները, որոնք առաջացրեց։ Եթե առաջ միայն ձայնը չկար, ապա նրա հայտնվելով մենք զրկվեցինք մաքուր կինեմատոգրաֆիայի բոլոր նվաճումներից[1]։
  • Ես դեմ չեմ ոստիկանությանը. ես պարզապես վախենում եմ նրանից[2]:
  • Երջանիկ ամուսնությունն այն ամուսնությունն է, երբ ամուսինը հասկանում է կնոջ չասած յուրաքանչյուր բառը[2]:
  • Լավագույն կինոդերասանն այն մարդն է, ով կարողանում է անել ոչինչ բացառապես լավ[2]։
  • Ինձ համար վախերիցս ազատվելու միակ միջոցը դրանց մասին ֆիլմ նկարելն է[2]։
  • Ֆիլմի տևողությունը պետք է ճշգրիտ համապատասխանի մարդու միզապարկի դիմացկունությանը[2]:
  • Ինձ հարցնելը, թե ինչի մասին է ֆիլմը, նույնքան անօգուտ է, որքան նկարչին հարցնելը, թե ինչ համ ունեն նրա նկարած խնձորները[2]:
  • Անհատական ոճը գրագողություն է սեփական անձից[2]:
  • Մարդը աղքատ չէ, եթե դեռ կարողանում է ծիծաղել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ալֆրեդ Հիչքոք հոդվածը նաև Վիքիպեդիայում: