Ագաթա Քրիստի

Վիքիքաղվածք-ից
Ագաթա Քրիստին

Ագաթա Քրիստին (անգլերեն՝ Agatha Christie) կամ բուն անունով՝ Ագաթա Մերի Քլարիսա Միլերը (անգլերեն՝ Agatha Mary Clarissa Miller) (սեպտեմբերի 15, 1890 - հունվարի 12, 1976) անգլիացի ոստիկանական արկածների վեպերի, կարճ պատմվածքների և սցենարների հեղինակ է եղել: Նա նաև Մերի Վեստմակոթ (անգլերեն՝ Mary Westmacott) անվան ներքո սիրային վեպեր է գրել: Ըստ Գինեսի Համաշխարհային Ռեկորդների Գրքի, Քրիստին ամենավաճառվող գրքի հեղինակն է պատմության մեջ, իսկ Վիլյամ Շեքսպիրի հետ միասին, ամենավաճառվող հեղինակը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քրիստին ամենաթարգմանված միայնակ հեղինակն է, ում գործերը թարգմանվել են աշխարհի նվազագույնը 103 լեզուների:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Յուրաքանչյուր մարդասպան հավանաբար ինչ-որ մեկի հին ընկերն է[1]:
  • Յուրաքանչյուր կին կարող է հիմարացնել տղամարդուն, եթե ցանկանում է, և եթե տղամարդը սիրահարված է նրան[2]:
  • Կյանքում չկա ավելի մեծ սխալ, քան արվեստի համաշխարհային գլուխգործոցները տեսնել կամ լսել անպատեհ ժամանակ: Շատ շատերի համար Շեքսպիրը կորել է, քանի որ նրան ուսումնասիրել են դպրոցում:
  • ՄԱրդու գործած չարիքը հաճախ ավելի երկար է ապրում, քան հենց այդ մարդը:
  • Ձևացնել, թե ինչ-որ բան գիտես, ավելի դժվար է, քան հենց այդ բանն իմանալը:
  • Սովորությունն այն է, երբ ինքդ քեզ մոտ այլևս չես նկատում:
  • Հրաշալի է մտածել բնությունը: Ցանկացած տղամարդ` տեսքից բացարձակ անհրապույր, դառնում է ինչ-որ կնոջ ընտրյալը:
  • Կյանքում ամեն մեկը պետք է գործի իր սեփական սխալները:
  • Միայն այն ակնթարթներին, երբ մարդկանց ծիծաղելի եք տեսնում, հասկանում եք, թե որքան ուժգին եք նրանց սիրում:
  • Տղամարդկանց համար անվտանգ չէ իրենց կանանց մասին ճշմարտությունն ասելը: Զվարճալի է, սակայն կանայք շատ հանգիստ կարող են պատմել ճշմարտությունն իրենց ամուսինների մասին:
  • Իմ դետեկտիվ վեպերի պատմությունները մտածում եմ սպասք լվանալիս: Դա այնպիսի հիմար զբաղմունք է, որ ակամայից սպանության մասին միտք է ծագում:
  • Աղջկան ձգում է հենց այն տղամարդը, ով վատ համբավ ունի: Նրա գլխում միանգամից միտք է ծագում, թե իր սերը նրան կուղղի:
  • Այսպիսի ասացվածք կա, որ մեռյալների մասին պետք է ասել կամ լավը, կամ ոչինչ: Իմ կարծիքով` դա հիմարություն է: Ճշմարիտը միշտ ճշմարիտ է: Եթե բանը հասել է դրան, քեզ պետք է զսպես ողջերի մասին խոսելիս: Ի տարբերություն մեռյալների` նրանց կարելի է նեղացնել:
  • Ոչ այնքան խորաթափանց մարդիկ հակված են վազող աչքերն անմաքուր խղճի անվիճելի ապացույց համարել: Սակայն, ինչպես հայտնի է, անուղղելի սրիկաները կարող են միանշանակ հանգիստ նայել ձեր աչքերին:
  • Տղամարդու և կնոջ փոխադարձ կապվածությունը միշտ սկսվում է շշմեցնող պատրանքով, թե աշխարհում ամեն ինչի մասին միանման եք մտածում:
  • Տարօրինակ է այս աշխարհը, որտեղ երկուսը նայում են նույն բանին, բայց տեսնում են միանգամայն հակառակ բաներ:
  • Հնէաբանը կանանց համար լավագույն ամուսինն է, որ կարող է լինել: Որքան կինը ծերանում է, այնքան ամուսնու հետաքրքրությունը նրա նկատմամբ աճում է:
  • 99% դեպքերում կանայք իրենց հիմարի պես են դրսևորում, բայց հարյուրերորդին` տղամարդկանցից խորամանկ են դուրս գալիս:
  • Բարձր հեղինակությունն ամենաառաջնային անհրաժեշտությունն է խարդախի համար:
  • Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան մարդը ով միշտ ճիշտ է:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Նաիրա Ավագյան և Լուսինե Չակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. հատոր. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 51. ISBN 978-99941-1-748-2. 
  2. Նաիրա Ավագյան և Լուսինե Չակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. հատոր. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 81. ISBN 978-99941-1-748-2.