Օլիվեր Բոլդուին
Օլիվեր Բոլդուին (անգլ.՝ Oliver Ridsdale Baldwin, 2nd Earl Baldwin of Bewdley, մարտի 1 1899 - օգոստոսի 10 1958), բրիտանացի քաղաքական գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]«Բարև ձեզ, հազար բարի։ Երբ քիչ առաջ հայ ժողովրդական երգերը լսեցի, ինձ Հայաստանի մեջ կարծեցի։ Մտքիս առջև պատկերացան Նախիջևանը, Դիլիջանը և ամբողջ Հայաստանը, որն այնքա՜ն եմ սիրում։ Ես ծառայեցի հայ բանակի մեջ, դառնությամբ տեսա 1920 թ. Դեկտեմբեր 2-ին բոլշևիկյան գրավումը, համակրանքով հետևեցի Փետրվար 18-ի ժողովրդական ընդվզմանը։
Այսօր, այս հանդիսավոր առթիվ գլխավոր բանը, որ պիտի ասեմ ձեզ, հետևյալն է. երբե՛ք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին և խոստումներին։ Անգլիան բացարձակապես մոռացավ Հայաստանին. Անգլիան մոռացավ նույնիսկ իր նախկին ռազմիկներին. նրանք անոթի կմեռնեն և ոչ ոք չի մտածում նրանց մասին և այսօր զոհեր են նրանք։
Վստահե՛ք միայն ձեր ուժին, ձեր զավակներին և ձեր թոռներին։ Նրանք են միայն, որ եռագույն դրոշակը դարձյալ պիտի դնեն Արարատի վրա։ Ես հավատում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Մերձավոր Արևելքի մեջ դարձյալ տակնուվրայություն պիտի պայթի։ Բայց, հայե՛ր, եթե այդ ժամանակ վստահեք միա՛յն սեփական ուժերին, այն ժամանակ կհավատամ, որ կարող եք հաջողել…»[1]