Սեյրանուհի Գեղամյան

Վիքիքաղվածք-ից
Սեյրանուհի Գեղամյանը

Սեյրանուհի Հայկազի Գեղամյան (1952, Գյամրեզ), հայ արձակագիր, արվեստաբան։ Հայաստանի գրողների միության անդամ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • - Օսման, քանի՞ տոկոսով ես հայ։
Օսմանը լայն ժպտաց ու պատասխանեց.
-100 տոկոսով։
- Ինչպե՞ս,- զարմացավ հարց տվողը, - բա տարիներ առաջ ասում էիր, թե կես հայ ես։
-Հա, տարիներ առաջ ես էլ այդպես գիտեի, բայց… հինգ տարի առաջ պապս մահացավ ու ես վերջապես հասկացա ճշմարտությունը[1]։
  • – Դուք ի՞նչ լեզվով եք խոսում։
Հայերեն, լսած կա՞ք հայերի մասին,- իր հերթին հարցրեց Տեր-Եղիայանը։ Տղամարդը նկատելի հուզվեց։
– Կարո՞ղ եմ մի քիչ նստել ձեզ մոտ ու լսել, թե ինչպես է հնչում հայերենը։ Ես էլ հայ եմ, բայց մեծ մորս մեռնելուց հետո չեմ լսել հայերեն,- նրա ձայնը թեթևակի դողաց[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սեյրանուհի Գեղամյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: