Ռոնալդ Ռեյգան
Արտաքին տեսք
Ռոնալդ Ռեյգան (անգլ.՝ Ronald Reagan, փետրվարի 6, 1911 - հունիսի 5, 2004), Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահը։ Երիտասարդ տարիներին եղել է կինոդերասան։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ասում են` քաղաքականությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է։ Բայց ես եկել եմ այն համոզման, որ այն ավելի շատ ընդհանրություն ունի առաջինի հետ[1]։
- Կառավարությունը ծծկեր երեխայի նման է. հրեշավոր ախորժակ մի ծայրից և լիակատար անպատասխանատվություն` մյուսից[1]։
- Կառավարությունը ոչ թե ձեր խնդիրների լուծումն է, այլ նրանցից մեկը[1]։
- Եթե առաջանում է կրիտիկական իրավիճակ, արթնացրեք ինձ ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամի, նույնիսկ եթե ես նախարարների կաբինետի նիստի եմ[1]։
- Պրոդյուսերները չէին ցանկանում, որ դա արվեր լավ։ Նրանք ցանկանում էին, որ դա արվեր մինչև հինգշաբթի։
(Այն ֆիլմերի մասին, որոնցում նա նկարահանվել է դերասանական կարիերայի սկզբում)[1]։
- Վաշինգտոնը միակ վայրն է աշխարհում, որտեղ ձայնը շարժվում է լույսից արագ։
(Քաղաքական ասեկոսեների մասին)[1]։
- Նկատել եմ, որ աբորտների բոլոր կողմնակիցները մարդիկ են, որոնք հասցրել են ծնվել[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]