Ռոմեո և Ջուլիետ
Արտաքին տեսք
«Ռոմեո և Ջուլիետ», անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ողբերգություն է երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Շարժվել նշանակում Է կանգնած տեղից հեռանալ։ Իսկ քաջ լինել նշանակում է ամուր կանգնել տեղում։ Ուրեմն, եթե դու շարժվում ես, կնշանակի փախչում ես։
- Երբ սուրը մերկ է, էլ ի՛նչ խաղաղություն...
- Վա՜հ, ինչո՞ւ սերը, որ իր պատկերով այդքան քնքուշ է,
- Կարող է լինել այդքան բիրտ ու չար իրականի մեջ։
- Այս սերն եմ զգում, մի սեր, որի մեջ ես սեր չեմ զգում... (Ռոմեո)
- Սերը մի ծուխ է, որ բարձրանում է հառաչանքների գոլորշիներից,
- Երբ նա անբիծ է, հուր է շողշողան սիրահարների աչքերի միջին։
- Երբ սրտաբեկ է, մի ծով է լցված սիրահարների արտասուքներով։
- Ուրիշ ի՞նչ բան է։ Մի խենթություն է ամենից խելոք,
- Մի խեղդող լեղի և հավետ անմար մի անուշություն։ (Ռոմեո)
- Կուրացած մարդը ինչպե՞ս մոռանա
- Իր աչքի լույսի այն անգին գանձը, որից զրկվել է։ (Ռոմեո)
- Սերը քնքո՛ւշ Է։ Օ՜, նա շատ կոշտ է,
- Շատ բիրտ է, շատ բուռն, փշի պես խայթող։ (Ռոմեո)
- Եթե սերը քեզ հետ խստությամբ վարվի, խիստ եղիր իր հետ,
- Նա քեզ խայթում է, խայթիր դու նրան, և նա կպարտվի։
- Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել։ (Ռոմեո)
- Անունս, սրբուհի, ատելի է ինձ,
- Որովհետև նա թշնամի է քեզ։ (Ռոմեո)
- Լուսնով մի՛ երդվիր, անհաստատ լուսնով,
- Որ ամեն ամիս փոխում է ձևը իր պարունակում,
- Միգուցե սերդ նույնպես փոփոխվի։ (Ջուլիետ)
- Սերը սիրո մոտ սուրում է ինչպես
- Աշակերտները դասերից հետո,
- Իսկ երբ զատվում են, նման է նրան,
- Երբ որ գլխիկոր նրանք գնում են դեպի վարժարան։ (Ռոմեո)
- Չկա ոչ մի բան երկրի երեսին, որքան էլ չնչին,
- Որ յուրատեսակ մի օգուտ չտա մեր հողագնդին։
- Ահա քո ոսկին՝ մարդկային հոգու նողկալի թույնը, որը գործում է առավել զազիր սպանություններ այս գորշ աշխարհում, քան թե այս խճուկ բաղադրությունը, որ արգելված է վաճառքի համար։ Ես քեզ թույն տվի և ոչ թե դու ինձ։
- Բուռն բերկրանք բուռն վերջ ունի։
- Նա բռնկվում է վառոդի նման
- Եվ արագ հանգում հաղթանակի մեջ։
- Քաղցրագույն մեղրը
- Իր անուշությամբ զարկում է սրտին
- Եվ ախորժակդ ոչնչացնում է հենց որ ճաշակես։
- Սիրիր ուրեմն, չափավոր կերպով.
- Հարատև սերը լինում է այդպես....