Ջորջ Քլունի

Վիքիքաղվածք-ից
Ջորջ Քլունի (2009)

Ջորջ Թիմոթի Քլունի (անգլ.՝ George Timothy Clooney, մայիսի 6, 1961, Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Իմ ծնողները միշտ հավատում էին ինձ և ասում, որ անպայման կգտնեմ ինքս ինձ[2]։
  • Եթե կա աշխատելու հնարավորություն, բռնիր այն երկու ձեռքով[2]։
  • Ես սիրում եմ իմ աշխատանքն ու այն ճանաչումը, որն ունեմ։ Խլեք այն ինձնից, և ես, հավանաբար, կմեռնեմ[2]։
  • Ինձ թվում է, որ ես տարիների հետ ավելի պարզ եմ լսում ժամացույցի թկթկոցը։ Կյանքն այնքան կարճ է, իսկ հասցնել պետք է ամեն ինչ[2]։
  • Ինձ համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ ես կարող եմ կառուցել հսկայական խաղատուն, իսկ այդ ընթացքում աշխարհում սովից երեխաներ մահանան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Քլունին տուն է փնտրում Լեկկո շրջանում (2017-06-17)։ Վերստացված է՝ 2018-03-03։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻ. ՍՈՒՊԵՐՄԵՆԻ ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ (2016-07-04)։ Վերստացված է՝ 2018-03-03։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջորջ Քլունի հոդվածը նաև Վիքիպեդիայում: