Ջորջ Բեսթ
Արտաքին տեսք
Ջորջ Բեսթ (անգլ.՝ George Best, մայիսի 22, 1946, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա — նոյեմբերի 25, 2005, Լոնդոն, Անգլիա), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, որ ճանաչված է որպես լավագույն ֆուտբոլիստներից մեկը ֆուտբոլի պատմության մեջ[1][2][3][4]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ցավն անցնում է, իսկ փառքը մնում է հավերժ[5]։
- Կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում ֆուտբոլի դաշտից դուրս, կարևոր չէ, թե ինչ են մտածում մարդիկ, վերջիվերջո նրանք կհիշեն ֆուտբոլը։ Նրանք չեն հիշելու՝ ում հետ եմ ես գնացել ժամադրության, ում հետ եմ կռվել և ինչ ավտովթարների պատճառ եմ եղել, որովհետև այդ ամենը նշանակություն չունի։ Նրանք կհիշեն ֆուտբոլը[5]։
- Երբ ես երեխա էի, միակը, որի հետ ես կիսում էի իմ անկողինը, ֆուտբոլի գնդակն էր։ Ես նրան ինձ հետ անկողին էի տանում։ Գիտեմ, որ վատ է հնչում, բայց ես սիրում էի քնել՝ զգալով գնդակի հպումը։ Լինում էր՝ ես վերցնում էի այն, նայում նրան ու մտածում. «Երբևէ ինձ մոտ ամեն ինչ կստացվի, ա՛յ կտեսնես»[5]։
- Երբ ես դաշտում եմ, ոչինչ ինձ այնքան հաճույք չի պատճառում, որքան հակառակորդին հիմար վիճակի մեջ գցելը[5]։
- Ես մեծ գումարներ եմ ծախսել խմիչքի, աղջիկների ու արագընթաց մեքենաների վրա։ Մնացած փողը ես ուղղակի վատնել եմ։
- Բնագիր՝ I spent a lot of money on booze, birds and fast cars. The rest I just squandered[6].
- Ես դադարել եմ խմել, բայց միայն այն ժամանակ, երբ քնած եմ։
- Բնագիր՝ I've stopped drinking, but only while I'm asleep[6].
- Ատում եմ լսել խաղի ավարտն ազդարարող սուլոցը, որովհետև եթե ես լավ եմ խաղում, ուզում եմ, որ խաղը շարունակվի հավերժ, իսկ եթե վատ եմ խաղում, ուզում եմ շարունակել խաղն այնքան, մինչև կսկսեմ կարգին խաղալ։
- 1969 թվականին ես դադարեցի հետաքրքվել կանանցով ու ալկոհոլով։ Դրանք իմ կյանքի ամենավատ 20 րոպեներն էին։
- Բնագիր՝ In 1969 I gave up women and alcohol - it was the worst 20 minutes of my life[6].
- Մի անգամ ես ասացի Գազային, որ նրա IQ-ն ավելի ցածր է, քան նրա շապիկին գրված թիվը, իսկ նա հարցրեց. «Ի՞նչ է IQ-ն»։
- Բնագիր՝ I once said Gazza's IQ was less than his shirt number and he asked me: "What's an IQ?[6]
- Եթե ես ծնվեի այլանդակ, դուք երբեք չէիք լսի Պելեի մասին։
- Բնագիր՝ If I'd been born ugly, you'd never have heard of Pele[6].
- Մի՛ մահացեք այնպես, ինչպես ես։
- Նա չի կարողանում հարվածել ձախով, չի կարողանում խաղալ գլխով, չի կարողանում գնդակ վերցնել և քիչ գոլ է խփում։ Իսկ մնացած առումներով նա հիանալի տղա է։
- Բնագիր՝ He cannot kick with his left foot, he cannot head a ball, he cannot tackle and he doesn't score many goals. Apart from that he's all right[6]. - Դևիդ Բեքհեմի մասին
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Simon Barnes. The best, the bravest and the most beautiful footballer that has ever lived. The Times. 25.11.2005.
- ↑ Football legend George Best dies. BBC News, 25.11.2005.
- ↑ Mark Oliver. George Best dies, aged 59. Guardian.co.uk. 25.11.2005.
- ↑ Profile of George Best
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 manchester-united.ru
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 They said it: George Best
- ↑ Flawed Best had it all
- ↑ "George Best very close to death", BBC News