Մուշեղ Իշխան
Արտաքին տեսք
Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ), Օսմանյան Թուրքիա — հունիսի 12, 1990[1], Բեյրութ, Լիբանան), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
- Ուր կմտնե ամեն հայ, իբրև տանտեր հարազատ…
- Հոն է միայն, որ կրնա գտնել ամեն հայ կրկին
- Խաժամուժին մեջ օտար կորսնցուցած իր հոգին[2]։
- Ես այն համոզումը ունիմ, որ ինչ որ հայերենով կգրվի, հայ ոգիով կդրվի և կմշակվի, վերջ ի վերջո հայրենիքին կպատկանի։ Մերժե կամ ընդունե՝ հայրենիքինն է։ Մենք բոլորս ալ հայրենիքինն ենք, արտասահմանին մեջ ըլլանք, թե հայրենի հողի վրա, եթե մեր վաստակը արժեք ունի[3]։
Քաղվածքներ Մուշեղ Իշխանի մասին
[խմբագրել]- Ի՛նչ ըրավ Սփյուռքը իր բանաստեղծության։ Ինք ի՞նչ ըրավ Սփյուռքին։ Ի՞նչ է իր գործին պատմական կարևորությունը - որուն մեջ է որ կապահովվի բանաստեղծի մը հարատևությունը։ Մուշեղ Իշխանի պատմությունը իր ժամանակի պատմությունն է… և այդ ժամանակը չկրնար հասկցվիլ առանց իրեն[4]։
- Վեհանույշ Թեքեյան
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Մուշեղ Իշխան՝ Գաղտնի թղթապանակ
- ↑ Մ. Իշխան, Երկեր, Երևան, 1990, էջ 26:
- ↑ Մ. Մարտիրյան, Հարցազրույց բանաստեղծ Մուշեղ Իշխանի հետ.– «Ազդակ» (Բեյրութ), 28. VII. 1990, էջ 6։
- ↑ Վեհանույշ Թեքեյան, Մուշեղ Իշխան` մրգաստանին լիություն.– «Գարուն», 1994, −2, էջ 57