Մազե կամուրջ
Արտաքին տեսք
«Մազե կամուրջ», Արմեն Մարտիրոսյանի վեպը, որ հրատարակվել է 2002 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- —Թե գուշակները ստույգ վերծանում են ապագան,— հարցրեց Թողթունը,— ինչու՞ չեն թագավորում մարդկանց ու երկրների վրա, այլ աղքատի քուրձ հագած՝ շրջում են տնետուն։
- —Կթագավորեն,- ասաց պառավը,— եթե գահն ու թագը չխանգարեն։ Դրանք կորցնում են մարդու տեսողությունը և խլացնում են լսողությունը, և հետները կուրանում, խլանում, անվերադարձ կորչում է ճշմարտության ու արդարության բնածին զգացողությունը, որը գուշակների հացն է հանապազօրյա։
Աղբյուրներ
[խմբագրել]- Արմեն Մարտիրոսյան, Մազե կամուրջ, Երևան, Սովետական գրող, 2002։