Կարեն Դեմիրճյան
Արտաքին տեսք
Կարեն Սերոբի Դեմիրճյան (ապրիլի 17, 1932 — հոկտեմբերի 27, 1999), հայ քաղաքական և պետական գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Իբրև ողորմություն մի խնդրիր այն, ինչ կարող ես ուժով կամ խելքով ձեռք բերել[1]։
- Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեություն ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած։
- Մենք փոքր երկիր ենք և ոչ մեկին չենք կարող զարմացնել մեր արտադրանքի ծավալներով և քանակով։ Մենք կարող ենք և պարտավոր ենք տեղ գրավել աշխարհում միայն փոքրածավալ, գիտական առաջատար միտք պարունակող, բարձր որակ, միջազգային ստանդարտների համապատասխանող և դրանք գերազանցող արտադրանքով։
- Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է։
Աղբյուրներ
[խմբագրել]- Կարեն Դեմիրճյանի թանգարան, կատալոգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 115. ISBN 99930-2-276-4.