Jump to content

Կայսր (թատերակ)

Վիքիքաղվածք-ից

«Կայսր», Լևոն Շանթի թատերակներից։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ա, շա՜տ մութ վայր է այդ հոգի ըսվածը, որ կսողոսկին անկուշտ ցանկությունները, կոստոստեն ամբարտավան խորհուրդները, կհռհռան բնազդները անժուժկալ, և ուր կրքերը, միշտ արթուն, վագրի մը նման կծկտան են. որսի վրա նետվելու։ - Նիկեֆոր
  • Ես կնախընտրեմ կայսր շինելը, քան կայսր լինելը։ Զվարճալի է գոնե։ - Օհան Գուրգեն
  • Ձեզմե ամե՛ն մեկը ունի իր կուզը, որ գիշեր-ցերեկ շալակը առած կպտտցնե։ Միայն այսպես է աշխարհիս բանը՝ կուզիկի կուզը կտեսնե անկուզը, անկուզի կուզը կտեսնե կուզը։ - Կուզ պառավ
  • Խոսքդ լսեցի. չտեսա՛ գործդ։ - Թեոֆանո
  • Ըսե՛, խնդրեմ, ի՞նչ հրապույր, ի՞նչ իմաստ կմնա կյանքին մեջ, եթե հանես մեջտեղեն այդ խաղը, եթե հանես կյանքին մեջեն կյանքին, բախտին ու աշխարհին հետ խաղալը։ - Օհան Գուրգեն
  • Մինա՞կ. ի՞նչ ըսել է մինակ. ո՞վ չէ մինակ, մարդս ե՞րբ չէ մինակ։ - Օհան Գուրգեն
  • Հաղթանակը ակնթարթ մըն է, իսկույն կցնդի, ու կիյնա աչքեդ հմայքին կապը։ Իսկ բաց աչքերը կտեսնեն միայն մեր խեղճությունը։ Կտեսնեն՝ թե ինչքան ողորմելի՛ ու չնչին բան է եղեր, որուն համար դու կռվեր ես. կտեսնեն՝ թե ինչ գռեհիկ ու թշվառ բան է եղեր հենց ինքը կռիվը, որ դուն կռվեր ես։ - Օհան Գուրգեն
  • ՎԱՍԻԼ ԼԵԿԱՊԵՆ - Իսկ անոնք ներքինի չե՛ն. դեռ չեն հասած այդ բարձրությանը, այդ իսկական բարձր մարդուն։ Անոնք դեռ մարդ չեն, այլ արու են միայն։ Դեռ չեն ըմբռնած, որ մարդ ըլլալու համար նախ պետք է դադրին արու ըլլալե։ Անոնք իրենց ուժերուն լավագույն մասը կսպառեն սերնդելու վրա. մնացածն ալ կվատնեն իրենց սերունդին վրա։ Էգին ստրուկն են անոնք ու իրենց զավակներու ճորտը։ Անենք անպետք են տիրելու համար, անպետք են աշխարհքը դարձնելու համար։ Տիրելը մե՛րն է, մե՛ր կոչումը, մե՛ր իրավունքը, ներքինիներու՛ իրավունքը։
  • Կին ըսածդ ինքնին անոթ մըն է խարդավանքի ու երկպառակության։ - Վասիլ Լեկապեն
  • Մութը հանցանքի համար է ստեղծված, մեղքի ու դավի։ - Նիկեֆոր
  • Ո՞վ կրնա խցկել սինլքոր մարդոց անդուռն բերանը. ատիկա վե՛ր է կայսեր ուժեն։ - Նիկեֆոր
  • Բախտը իր հետն ունենալը լավ բան է, բայց և պետք է գիտենալ բախտը պինդ բռնել, և պետք է գիտենալ իր բախտին տիրել։ - Վասիլ Լեկապեն
  • Ես թագուհի էի, ինչքան ատեն, որ իմ գեղեցկությունս զենք մըն էր ձեռքս էրիկ մարդիկը ինծի ծառայեցնելու։ Ա՛յն օրը, որ այս տխմար կիրքը բռնկեցավ մեջս դեպի քեզի, այն օրը զենքերս հանձնեցի քեզի։ Իմ զենքովս զարկիր ինծի. կիրքս շինեցիր քեզի սուր ու մարմինս՝ պատվանդան - Թեոֆանո

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կայսր (դրամա) հոդվածը նաև Վիքիպեդիայում: