Կամո Գյանջյան
Արտաքին տեսք
Կամո Գյանջյան (Արիացի) (1948, օգոստոսի 30, Երևան), հայ քանդակագործ, նկարիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես ստեղծում եմ Բանաստեղծության նոր տեսակ, որը մատչելի չէ ամբոխին մտավորականության և պատկանում է փոքրամասնությանը էլիտային մտավորական։ Այդպիսին է Էությունը Նոր Արվեստի, որն արարում է ինքն իր համար, ժամանակից դուրս, ուր Արքայությունն է սկսվում Մետամորֆոզների Վիրտուալ՝ պայծառակերպված ԲԱՌԱՀԱԼՅՈՒՑԻՆԱՑԻԱՆԵՐՈՎ ԱՅԼԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՊԵՐԻՐԱԿԱՆ։
- Արևմուտքը, ինտելեկտուալիզմով իր զառանցյալ փորեց գերեզմանն իր Բնազդների։
- Մաքուր Արվեստը բովանդակազուրկ է՝ ինչպես Կեցությունը Մաքուր։
- Ես միշտ այնտեղ եմ, որտեղ չկամ...
- Արվեստը «ԿԱՄՔ»-ի խաղ է։
- ՖՈՐՄԱՆ կատեգորիկ իմպերատիվն է Արվեստի[1]։։
- Միշտ էլ ատելությամբ եմ վերաբերվել հանդեպ բիզնեսը, որը ստիպում է մարդուն ստորանալ ու ստորացնել տեսակին իր։ Շահախնդիր է կյանքը, շահախարդախ։ Խարդավում է բոլորին։ Մղում փակուղի։ Ուր ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ հաշվեհարդար է տեսնում դաժան, յուրաքանչյուրի հետ, յուրովի։
- Մահկանացուի ժամանակը փող արժե, Հանճարի ժամանակը՝ Գլուխգործոց։
- Հավատում եմ նրան, ինչն անհավատալի է։ Որոնում եմ այն, ինչը գտնելն անհնար է։ Հասել եմ բարձունքին, որը գոյություն չունի...
- ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ ՆՎԱՃԵԼ ՏԻԵԶԵՐՔԸ ԿԱՄՔԻ՛ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Կամո Գյանջյան. «Դեպի Գեղագիտության Լաբիրինթը Ոսկյա». էսսեներ, խոհաբանաստեղծական գրառումներ, փիլիսոփայական ընդհանրացումներ. Երևան 2014, Զանգակ հրատարակչություն.