Jump to content

Ծանոթացեք՝ Ջո Բլեք

Վիքիքաղվածք-ից

«Ծանոթացեք` Ջո Բլեք» (անգլ.՝ Meet Joe Black), միստիկ դրամա կյանքի ու մահվան մասին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ալբերտո Կասելիի «Մահն արձակուրդ է վերցնում» պիեսի հիման վրա։ Նկարահանվել է 1998 թվականին։

«Ծանոթացեք` Ջո Բլեք։ Վաղ թե ուշ բոլորն էլ ստիպված են լինում ծանոթանալ նրա հետ...», «He's Expecting You.»

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ուիլյամ Պերիշ - Ոչ մի խոսք հոբելյանի մասին։
Սյուզան Պերիշ - Բայց վաթսունհինգ տարին կյանքում մի անգամ է լինում։
Ուիլյամ Պերիշ - Եվ փա՛ռք աստծու...
  • Սերը տարվածությունն է նրանով, առանց ում չես կարող ապրել։ - Ուիլյամ Պերիշ
Love is passion, obsession, someone you can't live without.
  • Անցնել քո բաժին կյանքն ու ոչ ոքի չսիրահարվել նշանակում է չապրել ընդհանրապես։ - Ուիլյամ Պերիշ
To make the journey and not fall deeply in love, well, you haven't lived a life at all.
  • Սրճարանի երիտասարդ - Այդպիսին են հարաբերությունները կնոջ ու տղամարդու միջև։
Սյուզան Պերիշ - Այսի՞նքն։
Սրճարանի երիտասարդ - Ոչինչ հավերժ չէ։
Young man in coffee shop: That's the way it is with men and women, isn't it?
Susan Parrish: What's the way?
Young man in coffee shop: Nothing lasts.
  • Ջո Բլեք -Ու՞ր ես գնում, Բիլ։
Ուիլյամ Պերիշ - Ե՞ս... Ը՜մ...
Ջո Բլեք - Մեծն Բիլը չգիտի ինչ ասել։ Մարդը, ում շուրթերից հնչում են «հիացմունք», «կիրք» ու «տարվածություն» բառերը։ Նա, ով ուրիշներին մաղթում է գլուխը կորցնել երջանկությունից, որովհետև առանց դրա կյանքն իմաստ չունի։ Նա, ով նվիրվել է ուրիշներին ու խորհուրդներ է տալիս արժանապատվությամբ ու մեծահոգությամբ։
Ուիլյամ Պերիշ - Ի՞նչ է դա նշանակում։ Ո՞վ եք դուք։
Ջո Բլեք - Պատկերացրու հազարամյակներ` բազմապատկած հավերժությամբ։ Եվ այդ ողջ ժամանակ ես կայի երկրի վրա։ Եվ միայն վերջերս է քո կյանքը հետաքրքրել ինձ։ Համարիր, թե դա ձանձրույթից է։ Կենդանի արարածների ամենավտանգավոր սովորությունը` հետաքրքրասիրությունն է ստիպել ինձ գալ այստեղ։
Ուիլյամ Պերիշ - Ինձ մո՞տ։
Ջո Բլեք - Քեզ տանելուց առաջ ես ուզում եմ ճանաչել ձեր աշխարհը։
Ուիլյամ Պերիշ - Ու՞ր տանել։
Ջո Բլեք - Իմ ուղեկցորդը պիտի լինի իմաստուն ու փորձառու։ Քո մասին բոլորն այդ են ասում։ Նշանակում է` դու հարմար ես։
Ուիլյամ Պերիշ - Բայց ինչի՞ համար։
Ջո Բլեք - Ցույց կտաս ինձ ձեր աշխարհը, կդառնաս իմ ուղեկցորդը։ Փոխարենը ես քեզ կտամ...
Ուիլյամ Պերիշ - Ի՞նչ հատկապես։
Ջո Բլեք - Ժամանակ։ Րոպեներ, օրեր, շաբաթեր։ Չխորանանք մանրամասների մեջ։ Կարևորն այն է, որ ես չկորցնեմ հետաքրքրությունս։
  • Ջո Բլեք Այո։
Ուիլյամ Պերիշ - Ի՞նչը` այո։
Ջո Բլեք - Դա քո հարցի պատասխանն է։
Ուիլյամ Պերիշ - Իմ հարցի՞:
Ջո Բլեք - Օ՜, Բի՛լ, վե՛րջ տուր։ Հարցը։ Այն քեզ զբաղեցնում է չափազանց հաճախ։ Մարզադահլիճում գնդակ խաղալիս, ինքնաթիռում, երեկ քո սեփական անկողնում, այսօր առավոտյան գրասենյակում։ Բառերը մնում են կոկորդումդ, ու արյունդ չի հասնում ուղեղիդ, ականջներդ խշշում են ամեն անգամ, երբ մտածում ես այդ մասին։
Ուիլյամ Պերիշ - Հարց։
Ջո Բլեք - Այո, Բի՛լ։ Հարց:
Ուիլյամ Պերիշ - Ես մեռնու՞մ եմ։
Ջո Բլեք - Այո։
  • Բավական է միայն ասեմ, թե դու ով ես, ու ճաշին ոչ ոք չի մնա։ - Ուիլյամ Պերիշ
When I introduce you, and I tell them who you are, I don't think anyone will stay for dinner.
  • Ուիլյամ Պերիշ - Իսկ ի՞նչ պատահեց այն երիտասարդին։
Ջո Բլեք - Դե, ինձ մարմին էր պետք...
William Parrish: What happened to him?
Joe Black: I needed a body, Bill.
  • Իսկ հիմա այդ բառերը բազմապատկիր հավերժությամբ, նայիր դրանց անվերջության պրիզմայի միջով ու կտեսնես, թե ինչ նկատի ունեմ ես։ - Ջո Բլեք
Now multiply that by infinity, take that to the depths of forever, and you still will barely have a glimpse of what I'm talking about.
  • Լուրեր հաղորդելը պատիվ է ու պատասխանատվություն։ - Ուիլյամ Պերիշ
Reporting the news is a privilege and a responsibility.
  • Անխուսափելի են միայն մահն ու հարկերը։ - Դրյու
In this world, nothing is certain but death and taxes.
  • Ուիլյամ Պերիշ -Ահա քեզ փող։ Գիտե՞ս` ինչ է դա։
Ջո Բլեք - Դա այն է, ինչով երջանկություն չես գնի։
William Parrish: You know about money, don't you?
Joe Black: It can't buy happiness?
  • Ճամայկացի կին - Եվ ի՞նչ ես ուզում։ Տանե՞լ ինձ։
Ջո Բլեք - Ոչ, հիմա ես արձակուրդում եմ։
Jamaican Woman: You waiting here to take us? Like you is a bus driver to there?
Joe Black: No man, I on holliday.
  • Հանգիստ, Բի՛լ, այլապես սրտի կաթված կստանաս ու կփչացնես արձակուրդս։ - Ջո Բլեք
Careful Bill, you'll give yourself a heart attack and ruin my vacation.
  • Ուիլյամ Պերիշ - Հարց տալիս ես ակնկալում եմ պատասխան ստանալ։ Եվ ով չի պատասխանում, ես նրան ազատում եմ աշխատանքից։
Ջո Բլեք - Ուզում ես ազատե՞լ ինձ։
William Parrish: I ask a simple question. I expect a straight answer. That's what I'm used to. Anybody who doesn't give it to, I fire.
Joe Black: Are you going to fire me, Bill?
  • Մարդկանց չես գոհացնի։ Գալիս ես` լալիս են, չես գալիս` շտապեցնում են։ - Ջո Բլեք
Can't do no right by people. Come to take you, you want to stay. Leave you stay, you want to go.
  • Եթե բախտներս բերի, մենք մեզ հետ կտանենք մի քանի երջանիկ տպավորություններ։ - Ճամայկացի կին
If we lucky, maybe we got some nice pictures to take with us
  • Քվինս - Ես քեզ դու՞ր եմ գալիս։
Ջո Բլեք - Իհարկե, Քվինս։ Դու իմ սիրելին ես։
Quince: Do you like me, Joe?
Joe Black: Oh, yes, Quince. You're one of my favorites.
  • Ուիլյամ Պերիշ - Ես ոչ թե գնում եմ դեպի մահվան ստվերների հովիտ, այլ պարզապես սլանում եմ։ Իսկ այդ ժամանակ իմ ընկերությանը տեր են կանգնել անմաքուր մարդիկ։ Այո, քիչ մնաց մոռանայի։ Իմ դուստրը սիրահարվել է Մահվանը։
Ջո Բլեք - Իսկ մահը` նրան։
Ուիլյամ Պերիշ - Կրկնի՛ր։
Ջո Բլեք - Ես սիրում եմ Սյուզանին ու այսօր կտանեմ ինձ հետ։
Ուիլյամ Պերիշ - Ի՞նչ։
Ջո Բլեք - Դու ինձ լսեցիր, Բի՛լ։
Ուիլյամ Պերիշ - Դու նրան ոչ մի տեղ էլ չես տանի։ Չէ՞ որ մենք պայմանավորվել ենք։
Ջո Բլեք - Ներիր։
Ուիլյամ Պերիշ - Սյուզանին հիանալի կյանք է սպասվում։ Դու եկել ես խլելու այն և խնդրում ես ներե՞լ։ Ուրեմն այսպես, ես քեզ չեմ ների։
Ջո Բլեք - Ինձ համար միևնույն է, Բի՛լ։ Ես սիրում եմ նրան։
Ուիլյամ Պերիշ - Կասկածում եմ։ Դու վերցնում ես այն, ինչ քեզ դուր է գալիս։ Դա սեր չէ։
Ջո Բլեք - Իսկ ի՞նչ է։
Ուիլյամ Պերիշ - Լավագույն դեպքում դա տարվածություն է, համակրանք, կարող է նույնիսկ կիրք լինի։ Սերն այլ բան է ենթադրում։
Ջո Բլեք - Օրինա՞կ։
Ուիլյամ Պերիշ - Լիակատար վստահություն, զոհողություն, պատասխանատվություն սեփական արարքների համար, ներելու և սխալներն ընդունելու կարողություն։ Արդյունքում ստացվում է` ապրել հանուն սիրելիի։
Ջո Բլեք - Ա՞յդ է սերը Բիլ Պերիշի կարծիքով։
Ուիլյամ Պերիշ - Այդ բառերը բազմապատկիր հավերժությամբ, նայիր դրանց անվերջության պրիզմայի միջով ու կտեսնես, թե ինչ նկատի ունեմ ես։
  • Շնորհակալություն ինձ սիրելու համար։ - Ջո Բլեք
Thank you for loving me.
  • Հակառակ ավանդույթի` ես կասեմ, թե ինչ երազանք պահեցի, երբ փչում էի մոմերը։ Որ դուք ունենաք այնքան բախտավոր կյանք, որքան իմն է։ Որ մի առավոտ դուք արթնանաք ու ասեք. «Ինձ այլևս ոչինչ պետք չէ»։ - Ուիլյամ Պերիշ
I'm gonna break precedent and tell you my one candle wish. That you would have a life as lucky as mine, where you can wake up one morning and say, «I don't want anything more».
  • Ուիլյամ Պերիշ Ցավալի՞ է թողնել ամեն ինչ։
Ջո Բլեք - Ցավալի է։
Ուիլյամ Պերիշ - Կյանքն է այդպիսին։
  • Ուիլյամ Պերիշ - Դա սարսափելի՞ է։
Ջո Բլեք - Միայն ոչ քեզ նման մարդու համար։
William Parrish: Should I be afraid?
Joe Black: Not a man like you.

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ծանոթացեք՝ Ջո Բլեք հոդվածը նաև Վիքիպեդիայում: