Ծաղիկներ Էլջերնոնի համար
Արտաքին տեսք
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» (անգլ.՝ Flowers for Algernon), Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքը։ Սկզբնապես հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Ստացել է «Հյուգո» մրցանակ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բոլորն էլ կարող են իրականում իրենց չտեսած բաների մասին ստեր հորինել։
- Հիմա հերթական անգամ զգում եմ, թե ոնց եմ ամոթից վառվում։ Իմ այս նոր խելացիությունը սեպ է խրել իմ ու այն բոլոր մարդկանց միջև, ում մի ժամանակ ճանաչում ու սիրում էի։ Առաջ ծաղրում ու արհամարհում էին ինձ, որովհետև հիմար ու բութ էի. հիմա ատում են, որովհետև խելացի եմ ու խորաթափանց։ Աստված իմ, ախր ի՞նչ են ուզում ինձնից։
- Ինձ գործարանից դուրս շպրտեցին։ Հիմա ավելի մենակ եմ, քան երբևէ։
- Նա փորձում էր ձևացնել, թե (ինչը, ինչպես նկատում եմ, շատերին է հատուկ) ինքն այն չէ, ինչն իրականում։ Իմ ճանաչած մարդկանցից և ոչ ոք այն չէ, ինչ թվում է։
- Նկատում եմ, որ այլևս գրեթե չեմ կարողանում հաղորդակցվել մարդկանց հետ։ Փառք Աստծու, որ գոնե կան գրքերը, երաժշտությունն ու այն խնդիրները, որոնց մասին կարող եմ մտածել։
- Հիմա հաճախ եմ վերընթերցում հին հաշվետվություններս ու տեսնում եմ անգրագիտությունս, մանկական պարզամտությունս, թույլ, ընկճված միտքս, որ ասես մութ սենյակում փակված՝ բանալու անցքից կարոտով նայում է դրսում շողացող կուրացուցիչ լույսին։ Տեսնում եմ, որ այդքան թանձրամիտ լինելով հանդերձ՝ գիտակցում էի սեփական անլիարժեքությունս, հասկանում էի, որ մյուսներն ինչ-որ բան ունեն, որից ես զուրկ եմ, որ անհասանելի է ինձ։ Իմ մտավոր կուրության մեջ կարծում էի, թե դա ինչ-որ կերպ կապված է կարդալ ու գրել իմանալու հետ, և համոզված էի, որ եթե տիրապետեմ այդ ունակություններին, ինքնըստինքյան խելացի կդառնամ։
- Նույնիսկ թուլամիտն է ուզում մյուս մարդկանց նման լինել։
- Երեխան կարող է չիմանալ՝ ինչպես սնվել կամ ինչ ուտել, բայց գիտի, թե ինչ է քաղցը։
- Մինչ այժմ ես չգիտեի, թե իրականում ինչպիսին էի այն ժամանակ։ Չգիտեի՝ չնայած իմ ողջ խորաթափանցությանը։
- Գիտափորձի ձախողումը կամ վարկածի հերքումը նույնքան կարևոր են գիտության զարգացման համար, որքան հաջողությունը։
- Չպետք է թույլ տամ, որ զգացմունքներս մթագնեն գիտակցությունս։
- Արհեստականորեն աճեցրած ինտելեկտն ի վերջո նվազում է այնպիսի արագությամբ, որն ուղիղ համեմատական է դրա աճի մակարդակին։
- Ինչ լավ բան է ընկերներ ունենալը։
- Շատ հաճելի է երբ լիքը բան գիտես ու խելացի ես։
- Խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա։
- Խնդրում եմ, եթե հարմար լինի, մեկ-մեկ մի քիչ ծաղիկներ դրեք պարտեզում Էլջերնոնի գերեզմանին…
Աղբյուրներ
[խմբագրել]- Դենիել Քիզ, «Ծաղիկներ Էլջերնոնի համար» - grqamol.am