Լյուսի Աբդալյան
Արտաքին տեսք
Լյուսի Աբդալյան, հայ նկարչուհի, դերասանուհի։
Քաղվածքներ
[խմբագրել]Չգիտեմ ուր եմ գնում, բայց գնում եմ, գալի՞ս ես։
Մենք բոլորս ծաղիկներ ենք,
Մենք բոլորս ծաղիկների պես ջրի կարիք ունենք,
Մենք արևի կարիք ունենք ծաղիկների պես,
Մենք տեղի կարիք ունենք ծաղիկների պես,
Մենք սիրո կարիք ունենք ծաղիկների պես։
Որտեղ կա ջուր,
Կա մոլախոտ։
Ծաղիկները շրջապատված են մոլախոտով,
Մենք ընտրում ենք, լինել մոլախոտ,
Մոլախոտը խեղդում է ծաղիկներին,
Այգեպանը գալիս է։
Ձևացնում է, թե մաքրում է մոլախոտը,
Բայց ծաղիկների շուրջ թույն է ցանում,
Կարծում է, թե լավ բան է անում,
Կարծում է՝ փրկում է ծաղիկներին
Ծաղիկները թուլանում են,
Թույնը թույն է ամեն շնչող բանի համար։
Ենթավերնագրեր եմ դնում, եթե հանկարծ չտեսնեք[1]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Լյուսի Աբդալյան. Կատալոգ. 2015.