Ըմբիշը
Արտաքին տեսք
(Վերահղված է Ըմբշամարտիկըից)
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ըմբիշը» (անգլերեն՝ The Wrestler) 2008թ. դրամա ֆիլմ է պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի մասին։ 80-ականների առաջատար մարզիկ Ռանդի «Ռամ» (Խոյ) Ռոբինսոնը 20 տարի անց մենամարտում է մանր կենտրոններում։ Կապեր չունենալով աղջկա հետ՝ անակնկալ սրտի ինֆարկտ ստիպված է լինում հեռանալ սպորտից, փորձել հարաբերություններ ստեղծել աղջկա և սիրավեպ սկսել ակումբային պարուհու հետ։ Սակայն նա կիրքը չի կորցնում ըմբշամարտի հանդեպ և վերադառնում է ռինգ։ Ֆիլմն ընթանում է դեպի հիվանդ մարզիկի ողբերգությունը։
Երկխոսություն
[խմբագրել]- Նիք Վոլփ․ Մայիսի 6... Գարդենում քո և Այաթոլլայի 20-րդ տարելիցը։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Գրո´ղը տանի...
- Նիք Վոլփ․ Գիտեմ։ Գրողի տարած ժամանակը թռչում է։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Ի՞նչ ես մտածում։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Երկու բառ` պատասխան մրցություն։ Ես Հարավային Կարոլինայում մեծ տոն եմ անում այս շաբաթ։ Ձեզ երկուսին ցանկանում եմ մտցնել հիմնական իրադարձության մեջ։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Հա՞։
- Նիք Վոլփ․ «Ռամ-Այաթոլլա 2»` 20-րդ տարելից։ Հարյուրավոր, հազարավոր ճչացող երկրպագուներ դիտում են երկուսիդ երկրորդ անգամ պատմություն կերտելիս։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Ժամանակ ունե՞ս։ Ես մտածում էի՝ մենք կարող էինք այցելել մեր սիրելի հին տեղը։
- Ստեֆանի․ Մենք սիրելի հին տե՞ղ ունենք։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Դու կհիշես, երբ տեսնես։ Հը՞, ի՞նչ կասես։
- Ստեֆանի․ Հիմա լավագույն ժամանակը չէ, ես գործեր ունեմ անելու։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Ի՞նչ գործեր։
- Ստեֆանի․ Խառը։
- Ռանդի «Ռամ» Ռոբինսոն․ Դու չունես խառը գործեր։ Դե լա՜վ, ծեր մարդուն մի համառիր։
Մրցության վարող
[խմբագրել]- Նյու Ջերսիից՝ Էլիզաբեթից՝ կշռում է 218 ֆունտ... Նախկին WWF գերաստղ և ընբշամարտի լեգենդ... Եզակին, միակը... Ռանդի «Ռամ» Ռոբինսո՜ն
- Նյու Ջերսիից՝ Էլիզաբեթից՝ կշռում է 219 ֆունտ... Ըմբշամարտի իրական անմահ, բոլոր ժամանակների լավագույններից մեկը... Ռանդի «Ռամ» Ռոբինսոո՜ն