Jump to content

Զարուհի Բաթոյան

Վիքիքաղվածք-ից

Զարուհի Վալերիանի Բաթոյան (սեպտեմբերի 29, 1979, Երևան), հայ հասարակական գործիչ։ Երևանի ավագանու անդամ (2017)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ականջօղերս դնեմ, գնամ քնելու…
Տոներն անցան,
հյուրերը գնացին։
Տարվա սկզբին ամենադժվարը ամսաթվերը ճիշտ գրելն է։
Հետո ոչինչ, կուղղվի ամեն ինչ[1]։
  • Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի։
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է[1]։
  • Ես սիրում եմ նրան,
ով չի հավատում իմ տխրությանը
և չի սիրում բանաստեղծություններս[1]։
  • Երբ այլևս չլինեմ
քեզ ոչ ոք չի պատմի այդ մասին.
դու բոլորից թաքուն ես սիրում ինձ…[2]
  • Հեշտ է ապրելը,
երբ մեկը քեզ հիշում է,
երբ հիշում է քեզ մեկը…
Բա որ մոռանա՞…[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Զարուհի Բաթոյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: