Գարեգին Բես
Արտաքին տեսք
Գարեգին Բես (Գարեգին Բախշիի Սարինյան, հունվարի 5, 1910, Շուշի — օգոստոսի 19, 1986, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ստեղծագործությունը ժամկետով չեն անում։ Գործը կարող է մի օրում էլ գլուխ գալ, մի շաբաթում, մի ամսում էլ։ Կարող է իսկի գլուխ էլ չգալ[1]։
- Չսկսած գործը չի կարող վերջանալու վրա լինել։
- Աշխարհում ամեն բան էլ իր սերն ունի։ Չունենար, կյանք ասածդ բանը չէր լինի[2]։
- Հեշտ ձեռք բերված բանն է շուտ մոռացվում[3]։
- Ամեն ինչ իր ժամանակն ունի, ձեռքիցդ որ բաց թողեցիր էդ ժամանակը, պրծավ-գնաց[3]։
- Ամեն անեկդոտ չէ, որ ծիծաղ է պահանջում[4]։
- Ջահել ժամանակ առանց երիտասարդության էլ կարելի է յոլա գնալ։ Երիտասարդությունը ծերության օրերի համար պիտի պահել[5]։
- Լավ հարևաններին մենակ մահը կարող է բաժանել իրարից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]