Աքրայում գտնված ձեռագիրը
Արտաքին տեսք
«Աքրայում գտնված ձեռագիրը» (պորտ.՝ Manuscript Found in Accra), բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի վեպը, որ հրատարակվել է 2012 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Առանց մենության ոչ մի բույս կամ կենդանի չի գոյատևի, ոչ մի հող բերք չի տա, ոչ մի երեխա չի ճանաչի կյանքը, ոչ մի արվեստագետ չի ստեղծագործի, ոչ մի աշխատանք չի աճի ու չի վերափոխվի։
- Կյանքի ամենակարևոր պահերին միշտ էլ մենակ ենք լինելու…Ինչպես արվեստագետն իր ստեղծագործության առաջ. որպեսզի աշխատանքն իսկապես լավը լինի, նա պիտի լռի ու լսի միայն հրեշտակների ձայնը։
- Առանց մանրուքների մեծ փոփոխություններ չեն լինում։
- Արտաքին գեղեցկությունը ներքին գեղեցկության տեսանելի կողմն է։ Եվ դուրս է հորդում այն լույսի հետ, որ ճառագում է աչքերից։
- Սիրում ենք, որովհետև պետք է սիրենք։ Առանց դրա կյանքն անիմաստ է դառնում, իսկ արևը դադարում է շողալ։
- Նրբագեղությունն ի հայտ է գալիս, երբ դեն ենք նետում ամեն ավելորդ բան ու բացահայտում պարզությունը, որքան պարզ ու անպաճույճ` այնքան գեղեցիկ։
- Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել…
- Կարևոր չէ` ինչպես ես քեզ զգում, ամեն առավոտ արթնացիր ու պատրաստվիր լույս ճառագելու։ Ովքեր կույր չեն, կտեսնեն այդ լույսի փայլն ու կսքանչանան։
Աղբյուրներ
[խմբագրել]- Պաուլո Կոելյո «Աքրայում գտնված ձեռագիրը»։ grqamol.am (20 փետրվարի, 2016 թ․)։ Վերստացված է՝ հունվարի 31, 2017 թ․։