Աբու Ալի իբն Սինա
Արտաքին տեսք
Աբու Ալի իբն Սինա (պարսկ.՝ ابوعلی سینا بلخى) կամ Ավիցեննա (980 — 1037), պարսիկ բժիշկ, փիլիսոփա, աստղագետ, քիմիկոս, երկրաբան, տրամաբան, մաթեմատիկոս, ֆիզիկոս, բանաստեղծ, հոգեբան, գիտնական և ուսուցիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մի քիչ գինին դեղ է, շատը՝ մահ [1]։
- Ով ծեր է, նա չի կարող երիտասարդական կրակով այրվել[2]։
- Անխելք չեն նրանք,
Ովքեր չեն գոռում,
Ում ներսն է դատարկ,
Նա է որոտում[3]։ - Չափավոր և ժամանակին ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդը կարիք չի զգում հիվանդության վերացմանն ուղղված որևէ բուժման[4]։
- Չափից դուրս վայելքները քայքայում են մարդու առողջությունը։ Անընդհատ կերուխումը, չափից առատ սեղաններն ու հաճույքները չեն ստեղծում առողջ կյանք[5]։
Առանց աղբյուրի քաղվածքներ
[խմբագրել]- Չափից դուրս վայելքները քայքայում են մարդու առողջությունը։ Անընդհատ կերուխումը, խիստ առատ սեղանն ու հաճույքները առողջ կյանք չեն ստեղծում։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 71.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 55. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 193. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 194. ISBN 99930-2-263-2.