Ֆրանչեսկա դա Ռիմինի (ըստ Դանթեի)

Վիքիքաղվածք-ից

«Ֆրանչեսկա դա Ռիմինի (ըստ Դանթեի)», Պարույր Սևակի պոեմներից։ Գրվել է 1965 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ժպիտներից լավագույնը
Փակ աչքովն է երևի։
Քոնն է հասցեն։
Եվ լավագույն երազանքը
Բաց աչքերովն է, անկասկած։
Նույնն է հասցեն։
  • Սահմանապահ զորամասերդ ավելացրու,
Սահմանախախտ ամեն հայացք
Եվ հետախույզ ամեն ակնարկ ձերբակալի՛ր,
Ֆրանչեսկա՛:
  • Նույն բերանըս վերածվել է արդեն բանտի.
Կալանքել եմ այնտեղ բառեր`
Սիրո՛,
Տենչի՛,
Ու ցանկությա՛ն բառեր անթիվ,
Ամեն մեկը` մի ավազակ,
Ամեն մեկը` մի հանցագործ,
Ես էլ` միակ պահակ բանտի...
Եվ նրանցից ո՞վ է արդյոք բանտարկյալը.
Բանտարկյա՞լը, թե՞ պահակը բանտարկյալի։
Եվ նրանցից ո՞վ ավելի է կաշկանդված.
Դռան հետև կալանվա՞ծը,
Թե՞ տնկվածը դռան առջև...

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 451-461։

Արտաքին հղումներ[խմբագրել]