Քամուց քշվածները

Վիքիքաղվածք-ից
«Քամուց քշվածները» գրքի 1991 թվականի հրատարակության շապիկը

«Քամուց քշվածները» (անգլ.՝ Gone with the Wind), ամերիկացի գրող Մարգարետ Միտչելի վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին։ Վեպի համար Միտչելը ստացել է Պուլիտցերյան մրցանակ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եթե այս բեռը բաժին է ընկել ինձ, նշանակում է ես ի վիճակի եմ այն կրել։
  • Երբեք բաց մի թողեք ինչ որ նոր բան զգալու հնարավորությունը. դա աշխարահայացք է ձևավորում։
  • Ուժեղ մարդիկ չեն սիրում ականատեսներ իրենց թուլության պահերին։
  • Մահ, հարկեր, երեխայի ծնունդ. այս ամենը թափվում է մեր գլխին ամենաանպատեհ պահին։
  • Նման չլինել մյուսներին… դա մեղք է, որը չի ներում ոչ մի հասարակություն։ Համարձակվիր չնմանվել մյուսներին, ու քեզ կմատնեն անեծքի։
  • Ինքնախաբեությունը թույլերի զբաղմունքն է։
  • Իսկ նա ասաց, որ նախընտրում է հրազենային գնդակ ճակատին, քան ունենալ հիմար կին։
  • Ինչու՞ աղջիկը պետք է պարտադիր հիմար ձևանա, որպեսզի փեսացու որսա։
  • Ամուսնությունից հետո ամուսինները բացահայտում են, որ իրենց կանայք ամենևին էլ հիմար չեն, ինչպիսին ձևանում էին։
  • Եթե ես երբևէ եղել եմ քաջ, ապա շնորհիվ նրա, որ նա է մեջքիս կանգնած եղել։
  • Վատն է այն մարդը ու այն ազգը, որը նստած լաց է լինում նրա համար, որ կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես ինքն է ուզում։
  • Կանայք օժտված են այնպիսի ուժով ու տոկունությամբ, որ տղամարդիկ չեն էլ կարող երազել։
  • Դժվարությունը կա՛մ կոփում է մարդուն, կա՛մ կոտրում։
  • Այն մարդը, ով տեսել է ամենասարսափելին, դադարում է վախենալ։ Կինը երբեք չպետք է դադարի վախենալուց։ Հենց վախն է մեզ կին դարձնում։
  • – Դուք ջենտլմեն չեք,- բացականչեց Սկարլեթը։
– Իսկ Դուք լեդի չեք,- պատասխանեց Ռեդը։
  • …Ամենաանմար սերն էլ ի վիճակի է մարել։ Իմ սերն էլ մարեց…
  • Նա ինձ պետք է հարգի,անգամ եթե այլևս չի սիրում։
  • Դուք ընդունում եք Ձեզ առաջարկվող սերը և մտրակի պես պահում առաջարկողի գլխին։

Աղբյուրներ[խմբագրել]