Վահան Հովհաննեսյան

Վիքիքաղվածք-ից

Վահան Էդուարդի Հովհաննեսյան (1956 — 2014), հայ քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Ես ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը` պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների։ Դուք որ առանձին մի տեղ դնեք ձեր թեկնածությունը ու ձեզ չպաշտպանեն ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանեն ոստիկանապետը ու դատախազը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք։ Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն ազգային ժողովում չեք լինի, այլ կարտագաղթեք։ Դուք կարտագաղթեք, տղե’րք։ Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեկ ձայն հավաքել, դուք ստեղծել եք մի սիստեմ, որի միջոցով անընդհատ վերարտադրվում եք...» [1]:
  • «Ինձ մի անգամ հարցրեցին, ասացին, ո՞րն է ամենաբարձր պաշտոնը, որ ես կյանքում երազում եմ, ես ասացի Կարսի նահանգապետը»[2]։

Քաղվածքներ Վահան Հովհաննեսյանի մասին[խմբագրել]

  • «Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի»[3]։
Գալուստ Սահակյան

Ծանոթագրություններ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահան Հովհաննեսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: