Վազգեն Ա

Վիքիքաղվածք-ից
Վազգեն Ա կաթողիկոսը

Վազգեն Ա (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) (հոկտեմբեր 3, 1908 — օգոստոս 18, 1994), Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ կաթողիկոսը, հայագետ և ՀՀ ազգային հերոս։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա։
  • Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը։
  • Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու։
  • Անհավատ դառնալ հաճախ կնշանակե՝ սկսել զԱստված փնտրել։ Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա։
  • Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի։ Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն՝ ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը։
  • Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն՝ ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ։
  • Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը՝ առաքինություն։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վազգեն Ա հոդվածը նաև Վիքիպեդիայում: