Ֆրիդրիխ Էնգելս

Վիքիքաղվածք-ից
Ֆրիդրիխ Էնգելսը

Ֆրիդրիխ Էնգելս (գերմ.՝ Friedrich Engels, նոյեմբերի 28, 1820 — օգոստոսի 5, 1895), գերմանացի հասարակագետ, գրող, քաղաքական տեսաբան և փիլիսոփա, որը Կարլ Մարքսի հետ համարվում է կոմունիստական տեսության հիմնադիրներից։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ինչպես քերականության մեջ երկու բացասումը մի հաստատումն է տալիս, այնպես էլ ամուսնության մեջ երկու անառակություն մի առաքինություն է դառնում[1]։
  • ...Հաշվով ամուսնությունը... բավական հաճախ վեր է ածվում ամենագռեհիկ պոռնկության, երբեմն՝ երկու կողմերի համար էլ, իսկ շատ ավելի հաճախ՝ կնոջ համար, որը սովորական կուրտիզանուհուց տարբերվում է միայն նրանով, որ իր մարմինը տալիս է ոչ թե այնպես, ինչպես վարձու բանվորուհին հատավարձով վճարվող իր աշխատանքը, այլ մեկընդմիշտ ստրկության է վաճառում այն[1]։
  • Եթե բարոյական է միայն այն ամուսնությունը, որը կայացել է սիրո հիման վրա, ապա բարոյական է մնում այն ամուսնությունը, որտեղ սերը շարունակում է գոյություն ունենալ[1]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 128. ISBN 99930-2-263-2. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրիդրիխ Էնգելս հոդվածը նաև Վիքիպեդիայում: