Քաղաքակրթություն

Վիքիքաղվածք-ից

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման և նյութական մշակույթի մակարդակը, ուր հասած է լինում այս կամ այն հասարակական-տնտեսական ձևը իր պատմության ընթացքում[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Քաղաքակրթության ցուցանիշը ոչ թե հարստության ու կրթության մակարդակն է, ոչ թե քաղաքների մեծությունը, բերքի առատությունը, այլ երկրի կողմից դաստիարակվող մարդու կերպարը։
Էմերսոն
  • Քաղաքակրթությունը այդ բառի իսկական իմաստով ոչ թե պահանջմունքների բավարարման մեջ է, այլ սեփական ցանկությունների ազատ ու լավ կշռադատված սահմանափակման մեջ։
Մահաթմա Գանդի
  • Քաղաքակրթված վայրենությունը ամենավատթարագույնն է բոլոր տեսակի վայրենություններից։
Ֆեոդոր Դոստոևսկի

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վ.Լ.Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ[խմբագրել]