Տառապանք

Վիքիքաղվածք-ից
Կինը տառապում է

Տառապանք, տանջանք, չարչարանք, զրկանք[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Նա, ով չի տառապել, կարեկցելու ընդունակ չէ։
Նիկոլո Թոմազեո
  • Մի տառապանք կա սոսկ, լինել միայնակ։
Մարսել
  • Չկա ավելի անհաջողակ մարդ, քան նա, ով երբեք չի տառապել։
Ժոզեֆ Մեստր
  • Դեռ ոչ ոք չի ծնվել, որ զերծ լինի տառապանքից։
Շիլլեր
  • Ով վախենում է տառապանքից, նա հենց այդ պահից արդեն տառապում է։
Մոնտեն
  • Հոգեկան տառապանքները վսեմացնում են, մարմնականը՝ նսեմացնում։
Ջուստի
  • Տառապանք զգալը հատուկ է մարդուն, տառապանքը տեսնել չկարողանալը՝ տղամարդուն։
Սենեկա
  • Ամենախոր տառապանքները իրենց հետ բերում են բնազդի անսխալ կռահումներ։
Բուրժե
  • Այո, տառապում եմ, բայց դա պատճառ չէ,
որ ուրիշներին տառապանք պատճառեմ։
Էսքիլես
  • Առանց դիմադրության ենթարկվել հոգեկան տառապանքին, նշանակում է առանց պարտության լքել մարտի դաշտը։
Թելման
  • Նրան, ում տառապանքը չի դաստիարակել, մշտապես մնում է երեխա։
Նիկոլո Թոմազեո
  • Տառապանքը թել է, որից հյուսվում է խնդության գործվածքը։
Լյուբակ
  • Ով երբեք չի տառապել, նա արժանի չէ բարեկեցության։
Ֆոսկոլո

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2006, էջ 311։
  • Աֆորիզմներ, կազմողներ` Պ. Պ. Պետրով, Յու. Վ. Բելին, Երևան, 1989, էջ 462-463։