Վացլավ Սմիլ

Վիքիքաղվածք-ից
Վացլավ Սմիլը (2010)

Վացլավ Սմիլ (չեխերեն՝ Václav Smil, դեկտեմբերի 9, 1943), չեխ կանադացի գիտնական և մտավորական, որը տարիներ ծառայել է որպես Մանիտոբայի համալսարանի պրոֆեսոր մինչ թոշակի անցնելը: Ավելի քան 40 գրքի հեղինակ է՝ էներգիայից մինչ բնակչություն, աճ, շրջակա միջավայր, սնունդ և այլ թեմաներով:

Քաղվածքներ[խմբագրել]

Երկիր մուտք գործող արևային էներգիայի ճանապարհն ըստ ՆԱՍԱ-ի և Սմիլի գրքերից մեկի պատկերման
  • Ուրեմն ինչ է կատարվել 20-րդ դարում, և ինչու է այս գյուտն մինչ այժմ ամենակարևորը՝ մեզ պետք էր կոտրեինք ազոտի պատնեշը, որպեսզի 20-րդ դարասկզբի 1.6 միլիարդ բնակչությունը հասցնեինք այժմյան 6.1 միլիարդի: Դա հաստատ 20-րդ դարի ամենակարևոր բանն է եղել: [...] Դա ամեն ինչը փոխեց:
  • Ամեն անգամ, որ գնում եք Չինաստան, ամեն անգամ, որ գնում եք Եգիպտոս, ամեն անգամ, որ գնում եք Ինդոնեզիա, ամեն նորածին փոքրիկին որ տեսնում եք, ամեն փոքրիկ տղա որ վազվզում է ջրային գոմեշներով, կամ ծղոտ է հավաքում, կամ պարզապես խաղում է, մտածեք՝ որ այս երեխայի մարմինը կազմված է սպիտակուցներից, որոնք կազմված են ազոտից, որն եկել է Հաբեր-Բոշ ռեակցիայից սինտեզված ամոնիայից: Նա բնական ամոնիայից չի եկել: Ամեն եզրային մանուկ, ամեն մանուկ որ այժմ ավելանում է այս երկրներում, Հաբեր-Բոշ գործընթացի ստեղծումն է: Որովհետև այս երկրներն տարիներ առաջ, Չինաստանը մոտ 35 տարի առաջ, Հնդկաստանը մոտ 10 տարի առաջ սպառել են բնական տարբերակներով ամոնիայի մատուցումն:[1]
  • Այս պահից մինչ 2050, բնակչության նույնիսկ ամենացածր սպասված աճով, սպասում ենք 2.5 միլիարդ մարդկանց ավելացումը ներկա բնակչության, գուցե մինչ 3.5: Բոլոր այդ ավելացումները կլինեն Ասիայում, Աֆրիկայում, և լատինական ամերիկայում, ոչ չի կատարվի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Եվ այս հավելյալ 2-3 միլիարդ մարդկանցից մոտ 70, 80, 90%-ը այդտեղ կլինեն որովհետև ավելի շատ ամոնիա կարտադրենք և ավելի շատ դաշտերի վրա կցանենք և ավելի շատ սնունք կօգտագործենք:[1]

Աղբյուրներ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վացլավ Սմիլ հոդվածը նաև Վիքիպեդիայում: