Վահան Թոթովենց

Վիքիքաղվածք-ից
Վահան Թոթովենցը 1912 թվականին

Վահան Թոթովենց (սեպտեմբերի 1, 1889, Խարբերդ — հուլիսի 18, 1938), հայ գրող, արձակագիր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կինը եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում[1]։
  • Երբեմն մի փոքրիկ սրամտությունը վեպից թանկ է[2]։

Վահան Թոթովենցի մասին[խմբագրել]

  • Թոթովենցը գրում է վարժ, աշխույժ. ունի երգիծողի անկասկածելի շնորհք[3]։
Ստեփան Զորյան
  • Նա տաղանդավոր գրող էր։ Նրա «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» հիանալի գործ է և մնայուն... Նա շատ ու շատ հայրենասեր մարդ էև, հայ ժողովրդին, հայ մշակույթը սիրող ու պաշտող, Խորհրդային Հայաստանին նվիրված, Խորհրդային մեծ Միության գիտակցական համակիրը[3]։
Ավետիք Իսահակյան
  • Իր գողտրիկ պատմվածքներով և նովելներով Թոթովենցը կարճ ժամանակ հետո նվաճեց ընթերցող լայն զանգվածների սերն ու համակրանքը[3]։
Վահրամ Ալազան
  • ...Կարդացի /Թոթովենցի/ պատմվածքները ամենամեծ հաճույքով, անկեղծ, սրտաբաց ծիծաղով այդ շարքը, գտա նրանց մեջ կտորներ, շեդևր են ամեն գրականության[3]։
  • Շատ ուրախ եմ, որ չեմ սխալվել և առավելապես ուրախ եմ, որ այդքան կատարելության հասցրել ես արձակդ։ Բոլորը լավ են՝ կարճ, կենդանի, սրամիտ. տիպերը հարազատ, նուրբ, և հումորը սրամիտ ու անփույթ, անկեղծ[3]։
Դերենիկ Դեմիրճյան

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 224։
  2. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 162։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Վ. Սահակյան, Ռ. Սահակյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահան Թոթովենց հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝