Սև Կայծակ

Վիքիքաղվածք-ից

«Սև Կայծակ» (ռուս.՝ Чёрная Молния), ռուսական ֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված Ալեքսանդր Վոյտինսկու ու Դմիտրի Կիսիլյովի կողմից։ Ֆիլմի ցուցադրությունն սկսվել է 2009 թվականի դեկտեմբերի վերջին[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • - Ես տալիս եմ մեկ միլիոն յուրաքանչյուրին, ով չի օգնի անծանոթին, որպեսզի չուշանա իմ դասախոսությունից։
- Իսկ չի՞ կարելի միլիոնը հիմա տալ, իսկ ես հաջորդ անգամ չեմ օգնի։
-Կարելի է։
  • Դու մենակ ես այս աշխարհում։ Եվ ոչ ոք չի օգնելու քեզ։ Դու էլ ոչ ոքի մի օգնի՛ր։ 03 զանգելն անվճար է։
  • Դիմա Մայկով.
-Կյանքն է այդպիսին, աշխարհը հնարավոր չէ փոխել։
Դիմայի հայրը.
-Իսկ դու փորձե՞լ ես։
  • ...Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ մեկ մարդը թանկ է բոլոր նոբելյան մրցանակներից։
  • -Հայրիկ, դու որտեղի՞ց ես վերցրել մեքենան։
-Ի՞նչ է, չի՞ գնում։
-Հայրիկ, այն թռչում է։
  • Ինձ թվում է՝ նրան ինչ-որ բան է պատահել, ու նա որոշել է օգնել մարդկանց։ Փոխարենը հիմա քայլում ես փողոցով ու կարող ես չվախենալ ոչնչից։ Գիտես, որ նա ինչ-որ տեղ քո կողքին է։
  • Այս աշխարհում ոչ մեկը ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ, բայց ես պիտի փրկեմ այս աշխարհը, որովհետև նրանում դու կաս։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սև Կայծակ հոդվածը նաև Վիքիպեդիայում: