Սուտ

Վիքիքաղվածք-ից

Սուտ, իրականությանը անհամապատասխան, ճշմարտությանը հակառակ, անիրական[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Սուտը հոգուց քար չի վերցնի,
Ինչպես ճշմարիտ խոսքը կարող է անել։
Գյոթե
  • Ամենավտանգավոր սուտը թեթևակի խեղաթյուրված ճշմարտությունն է։
Լիխտենբերգ
  • Սուտը նման է ձնագնդի. որքան երկար այն գլորես, այնքան կմեծանա։
Մարտին Լյութեր
Ֆյուստել դը Կուլանժ
  • Մի սուտը ծնում է մյուսը։
Տերենտիոս
Գևորգ Հայրյան
  • Բացարձակ սուտը վիրավորական է։
Ալեն
  • Եթե դա ճիշտ չէ, ապա բոլորովին էլ վատ չի հորինված։
Բրունո
  • Երբ մարդ մոլորվում է, դա յուրաքանչյուրը կարող է տեսնել, երբ նա ստում է, կնկատի ոչ ամեն ոք։
Գյոթե
  • Քամու առևտուր անելը` մեծագույն վարպետություն է։
Գրասիան
  • Ամենից դյուրինն ինքն իրեն խաբելն է։
Դեմոսթենես
  • Սատանային խաբելը մեղք չէ։
Դեֆո
  • Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ վերջ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ։
Դուզե
  • Այնքան գարշելի սուտ է լինում, որ մենք ավելի ամաչում ենք այն լսել, քան կրկնել։
Դևալ
  • Շահախնդրությունը խոսում է բոլոր լեզուներով և խաղում ուզածդ դերը, այդ թվում և անշահախնդրության դերը։
Լարոշֆուկո
  • Հատկապես հաճելի է խաբեբային քլմստորելը։
Լաֆոնտեն
Լիխտենբերգ
  • Սուտն է միայն խայտառակում, մոլորությունը` երբեք։
Լիխտենբերգ
  • Դժվար է ներողամիտ լինել նրա նկատմամբ, ով լկտիաբար ժխտում է ակնհայտը։
Լիվիոս
  • Որքան դյուրահավատ են ստախոսները. Նրանք հավատում են, թե իրենց հավատում են։
Կենոր
Հաուպտման
  • Կես ճշմարտությունը վտանգավոր է ստից. Սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քողարկվում է կրկին խաբելու համար։
Հիպել
  • Մեղքը շատ զենքեր ունի, բայց սուտը երախակալ է, որը հարմար է գալիս նրանցից յուրաքանչյուրին։
Հոլմզ
  • Մի խաբեբայի, որը ստում է , բաժին է ընկնում հազար դյուրահավատ, որոնք նրա ետևից կրկնում են նրա սուտը։
Մանձոնի
  • Ով մտադրվել է սուտ ասել, ճշմարտությունը չի ասի։
Հենրիխ Ման
Ժոզեֆ Մեստր
  • Եվ տեսնում է նա սուտը մերձավորներից յուրաքանչյուրի մեջ, քանզի մերձավորը նման է իրեն։
Շեքսպիր
  • Ստի կարթը բռնել է ճշմարտության կարպին։
Շեքսպիր
  • Ով նենգորեն արհամարհում է երախտագիտությունը, նրան ծանոթ է նաև ստի անամոթ լեզուն։
Շիլլեր
  • Ստի հայրը, անկասկած, սատանան է, բայց նա անփութության պատճառով իր գաղափարը չի արտոնագրել, և այժմ նրա գյուտը խիստ տուժում է մրցակցությունից։
Հենրի Շոու
Չեստերֆիլդ
  • Հասկացության հետ կապված է դիտավորյալ ստի միտքը։
Պասկալ
  • Ճշմարտությունից չսարսափող մարդը կարիք չունի ստից վախենալու։
Ջեֆերսոն
  • Կլոր թվերը միշտ ստում են։
Սեմուել Ջոնսոն
  • Անվստահությունը խաբում է մեզ ավելի հաճախ, քան վստահությունը։
Ռեց
Ռոստան
  • Շատերը ստում են նրա համար, որ խաբեն ուրիշներին էլ` որովհետև իրենք են խաբված։
Սենեկա Կրտսեր

Աղբյուրներ[խմբագրել]

  • Աֆորիզմներ, Երևան, 1989։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
  2. Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980