Չինական առածներ և ասացվածքներ

Վիքիքաղվածք-ից

Չինական առածներ և ասացվածքներ

# Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ

Ա ա[խմբագրել]

  • Ագռավի բնից հավի ձու չես վերցնի։
  • Ագռավի թևերն են սև, կալվածատիրոջ՝ սիրտը։
  • Աղքատի ուտելիքի կեսը բանջարեղեն է։
  • Ամեն գորտ իր ջրհորը գիտի։
  • Ամեն չափի ոսկու համար կշեռք կա։
  • Ամեն սխալ կարելի է ուղղել։
  • Ամենախիստ ձմռանն էլ գարունն է հաջորդում։
  • Այնտեղ, ուր խելոքը խոսքով է համոզում, հիմարը ձեռքերն է գործի դնում։
  • Անազնիվ ճանապարհով ձեռք բերած փողը կհալվի ինչպես ձյունն՝ արևի տակ։
  • Անգործությունը ծուլություն է ծնում։
  • Անխելք որդիներն իրենց հայրերով են հպարտանում։
  • Անկուշտ մարդը նման է այն օձին, որ փղին էլ է ուզում կուլ տալ։
  • Անձրևից թրջվածը եղյամից չի վախենա։
  • Աշխատասիրությունը սովորում են երեք տարում, ծուլությունը՝ երեք օրում։
  • Աշխատելիս հիվանդ է, ուտելիս՝ առողջ։
  • Աշխատող մարդը միշտ փող կունենա։
  • Աշխարհում ոսկի շատ կա, հին ընկերներն են քիչ։
  • Աչքը չի տեսնում, սիրտը չի ցավում։
  • Աչքերը հեռուն տեսնում են, իրենց թարթիչները չեն տեսնում։
  • Առածն առանց առիթի չի ասվի։
  • Առավոտյան ծառ տնկեց, կեսօրին ուզեց շվաքում հանգստանալ։
  • Առողջը հիվանդի տանջանքները չի հասկանա։
  • Ասեղ գողացողը, ոսկի էլ կգողանա։
  • Ասեղդ որտեղ կորցրել ես, այնտեղ էլ փնտրիր։

Բ բ[խմբագրել]

  • Բարկանալուց առաջ մինչև հարյուր հաշվիր, խփելուց առաջ՝ մինչև հազար։
  • Բարկացավ հավի վրա, շանը ծեծեց։
  • Բարության դիմաց՝ բարություն, վիրավորանքի դիմաց՝ վիրավորանք։
  • Բերնիցդ դուրս եկավ, ուրիշի ականջը մտավ։
  • Բերնիցդ թռած խոսքը հրեղեն ձիով էլ չես բռնի։
  • Բոլոր ձիերը սայթաքում են, բոլոր մարդիկ՝ սխալվում։
  • Բրինձը երաշտից է վախենում, մարդը՝ ծերությունից։
  • Բրնձի յուրաքանչյուր հատիկի մեջ մի կաթիլ քրտինք կա։

Գ գ[խմբագրել]

  • Գեղեցիկ թռչուններին են վանդակ դնում։
  • Գետի ափին ջուր չեն վաճառի։
  • Գետի բերածը գետը կտանի։
  • գինի որ լինի, տունդ բարեկամներով լիքը կլինի։
  • Գիշերվա առաջին կեսը մտածիր քո թերությունների մասին, երկրորդ կեսը՝ ուրիշների։
  • Գիտությունն այնպիսի գանձ է, որը միշտ մնում է տիրոջ մոտ։
  • Գիտությունն անսահման է։
  • Գիտունը գրքերի մասին է խոսում, մսագործը՝ խոզերի։
  • Գլուխը նապաստակի է, աչքերը՝ օձի։
  • Գողացած բրնձով համով փլավ չես եփի։

Դ դ[խմբագրել]

  • Դատարկ շշերով հյուր չես ընդունի։
  • Դեռ ման գալ չի իմանում, վազել է ուզում։

Ե ե[խմբագրել]

  • Եթե երեք տարի չծխես, խնայածդ փողով եզ կգնես։
  • Եթե կա ամուր կամք, լեռներն էլ կարելի է դաշտի վերածել։
  • Եթե հետանք կա, պատճառ էլ կա։
  • Եթե սարում վագր չկա, շանն էլ են անվանում արքա։
  • Եթե օձին ժամանակին չսպանես, հետո կզղջաս։
  • Եթե արդեն ծարավ ես, ջրհոր փորելու մասին մտածելը ուշ է։
  • Երբ գինին մեջտեղ է գալիս, իմաստությունը հեռանում է։
  • Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
  • Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
  • Երբ խոսում ես դաշտում, հիշիր, որ խոտերն էլ կարող են լսել։
  • Երբ կատուն լաց է լինում, մկները ցույց են տալիս, թե նրան ցավակցում են։
  • Երբ սիրում ես՝ կապիկն էլ գեղեցիկ է, երբ չես սիրում՝ լոտոսն էլ տգեղ է։
  • Երբ փող չունես, բոլոր շուկաները հեռու են երևում։
  • Երբեք մի մտածիր, որ արևը միայն քեզ համար է փայլում։
  • Երեսի կեղտը կարելի է մաքրել, սրտինը՝ ոչ։
  • Երեք հոգի միավորվեն, հողն էլ ոսկի կդարձնեն։
  • Երկնքի հաշվին ապրելը հուսալի չէ։

Զ զ[խմբագրել]

  • Զայրույթդ հանգցրիր՝ թշնամուդ հաղթեցիր։

Է է[խմբագրել]

  • Էշին ծեծում են, ձին էլ է վախենում։

Ը ը[խմբագրել]

  • Ընկած ծառը ստվեր չի ունենա։
  • Ընկեր գտնելու համար մի տարին էլ քիչ է, կորցնելու համար՝ մի ժամն էլ շատ է։

Թ թ[խմբագրել]

  • Թագավորին մոտ լինելը, միևնույն է թե վագրի հետ քնել։
  • Թագավորն էլ աղքատ բարեկամներ ունի։
  • Թագավորն էլ չի կարող հազար տարվա կյանք գնել։
  • Թեկուզ հազար արգելքներով, ջուրը դեպի ծով է հոսում։
  • Թեև խիղճը ատամներ չունի, բայց մահացու կրծում է։
  • Թռչունը որ թևավորվեց, բնից դուրս կթռչի։

Ժ ժ[խմբագրել]

  • Ժլատ մարդը բարեկամներ չի ունենա։
  • Ժպտացող պաշտոնյայից հեռու փախիր։

Ի ի[խմբագրել]

  • Իմաստունի ականջները երկար են, լեզուն՝ կարճ։
  • Ինչքան քրտինք կթափես, այնքան էլ կուտես։
  • Իր գլխի ձյունը չի տեսնում, ուրիշի եղյամը տեսնում է։
  • Իրեն գովելը հիմարություն է, կնոջը՝ կրկնակի։

Լ լ[խմբագրել]

  • Լավ ընկերն իսկական գանձ է։
  • Լավ հարևանը ոսկի է։
  • Լավ ձիուն լավ ձիավոր է պետք։
  • Լավ ձիուն մեկ մտրակ, վատին՝ հազար։
  • Լավ է բոլորովին չլինել, քան լինել ոչնչություն։
  • Լավ է լինել կենդանի աղքատ, քան մեռած թագավոր։
  • Լավ է խելոքի հետ մեռնել, քան հիմարի հետ ապրել։
  • Լավ է հարյուր անգամ հրաժարվել, քան մեկ անգամ տված խոսքը չկատարել։
  • Լավ է ճնճղուկ լինել կտրին, քան ստրուկ՝ տանը։
  • Լավ է ծտի կտուց լինել, քան կովի պոչ։
  • Լավ է մաքուր խղճով սովամահ լինել, քան անմաքուր խղճով մինչև կոկորդը ուտել։
  • Լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր՝ ստվեր։
  • Լավ է տանը նստել ցանց կարկատել, քան ծովափին՝ ձկների մասին երազել։
  • Լավը երեք տարում էլ չես սովորի, վատին մի օրն էլ բավական է։
  • Լեռներ տեղաշարժ անելն ավելի հեշտ է, քան մարդու բնավորությունը փոխելը։
  • Լսիր թե ինչ են ասում, նայիր թե ինչ են անում։

Խ խ[խմբագրել]

  • Խելոք մարդը խոսքով է համոզում, հիմարը՝ ձեռքերն է գործի դնում։
  • Խելք ունես հազար բերան կկշտացնես, չունես՝ քեզ էլ չես կշտացնի։
  • Խոսողը չի վախենա, վախեցողը չի խոսի։
  • Խոսքը բանալի է, սրտեր է բացում։
  • Խոսքը թևեր չունի, բայց թռչում է։
  • Խոր գետը հանդարտ է հոսում։

Ծ ծ[խմբագրել]

  • Ծանոթները շատ են, բարեկամները՝ քիչ։
  • Ծառը կտրեց, որ արագիլին բռնի։
  • Ծերի վրա մի ծիծաղիր, ինքդ էլ կծերանաս։
  • Ծնողներդ քեզ կյանք են տվել, իսկ կամք՝ ինքդ քեզ համար կոփիր։
  • Ծովը ջրի առատությունից չի վախենա։
  • Ծովի հատակում ասեղ է փնտրում։
  • Ծույլ հող չկա, կան ծույլ մարդիկ։

Կ կ[խմբագրել]

  • Կաթիլ-կաթիլ գետ կդառնա։
  • Կանխիկ հարյուրը ապառիկ հազարից լավ է։
  • Կատուն ուտելու ետևից է վազում, շունը՝ տիրոջ։
  • Կասկածում ես՝ աշխատանք մի՛ հանձնարարի, հանձնարարում ես՝ հավատա։
  • Կարելի է համեստ լինել՝ առանց իմաստուն լինելու, բայց չի կարելի իմաստուն լինել՝ առանց համեստ լինելու։
  • Կարկանդակ է նկարում որ քաղցը հագեցնի։
  • Կոշիկը հետք է թողնում, բայց կոշիկն ու հետքը նույնը չեն։
  • Կովի պոզերին նստած մրջյունին թվում է, թե լեռան գագաթն է բարձրացել։
  • Կրակը թղթով չեն փաթաթի։
  • Կրակից դուրս թռավ, ջրհորն ընկավ։
  • Կուշտը քաղցածին չի հասկանա։

Հ հ[խմբագրել]

  • Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
  • Հազար կիլոմետրի վրա սագի փետուր նվեր ուղարկեցին, նվերը թեթև էր, բայց ուշադրությունը՝ թանկ։
  • Համարձակ մարդը սրի առաջ էլ չի խոնարհվի։
  • Հայրերը ծառեր են տնկում, զավակները գովանում են նրանց շվաքում։
  • Հաջողության դեպքում կատուն էլ է փքվում, իրեն վագր երևակայում։
  • Հարգում են ո՛չ թե հագուստը, այլ մարդուն։
  • Հացը քաղցածին տուր, խոսքը հասկացողին ասա։
  • Հարստությունը զարդարում է տունը, առաքինությունը՝ մարդուն։
  • Հարուստը մտածում է ապագայի մասին, աղքատը՝ այսօրվա մասին։
  • Հարուստի ճշմարտությունը փողի մեջ է։
  • Հարուստի սիրտը քար է։
  • Հարուստի հարստությունն աղքատի կյանքն է։
  • Հեռու ջրով մոտիկ կրակը չես հանգցնի։
  • Հյուր չես կանչի՝ հյուր չեն կանչի։
  • Հյուրին չեն հարցնի՝ հավով փլավ կուտե՞ս։
  • Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկան։
  • Հովհարով դաշտն արևից չես ծածկի։

Ձ ձ[խմբագրել]

  • Ձի ես գնում՝ ատամներին նայիր, ընկեր ես ճարել՝ սրտին նայիր։
  • Ձիու պոչին կպած ճանճն էլ կարող է հազար մղոն ճանապարհ գնալ։
  • Ձիուն թամբը չի գեղեցկացնում, ոչ էլ մարդուն՝ հագուստը։
  • Ձվի մեջ ոսկոր մի փնտրիր։
  • Ձուկ բռնողի շորերը թաց կլինեն։
  • Ձուն դեռ ճուտ չէ։
  • Ձուն քարի հետ չպետք է վիճի։

Ճ ճ[խմբագրել]

  • Ճանաչիր քեզ, ճանաչիր հակառակորդիդ ու դու հարյուր ճակատամարտից հարյուրն էլ կշահես։
  • Ճանապարհները հազար են, ճշմարտությունը՝ մեկ։
  • Ճանապարհներն սկսվում են դարպասներից և դարպասներով էլ վերջանում են։
  • Ճաշը համով է՝ տանտիրուհու շնորհքն է, անհամ է՝ աղախնի անշնորհքությունից է։
  • Ճշմարտության աստծու առաջ կեղծ մոմ մի վառիր։
  • Ճշմարիտ խոսքը հաճախ դեղի պես դառն է, բայց բուժիչ է։
  • Ճրագի լույսի տակ գույները չես տարբերի։
  • Ճրագն իր տակը լույս չի տա։

Մ մ[խմբագրել]

  • Մարդը երկրի զարդն է։
  • Մարդը պետք է լավ սիրտ ունենա, ծառը՝ լավ արմատներ։
  • Մարդը գեղեցիկ է սրտով, օձը՝ մաշկով։
  • Մարդկային ցանկությունները երկնքից էլ բարձր են։
  • Մարդն է բոլոր հրաշալիքների ստեղծողը։
  • Մարդու մեջքը կկոտրես, կամքը չես կոտրի։
  • Մարմինդ կբուժես, հոգիդ չես բուժի։
  • Մաքուր խղճով մարդը գիշերն իր դուռը բախելուց չի վախենա։
  • Մեկը վարունգ է սիրում, մեկը՝ սեխ։
  • Մի՛ անիր այն, ինչ չես ուզում, որ ուրիշներն իմանան։
  • Մի գոմշից երկու կաշի չի հանվի։
  • Մի հոտած տանձ մի զամբյուղ տանձ կփչացնի։
  • Մի ձեռքով երկու գորտ չես բռնի։
  • Մի նեղացիր հայելու վրա, եթե ինքդ այլանդակ ես։
  • Մի ոչխարի ետևից ամբողջ հոտե է գնում։
  • Մի ջերմ խոսքը երեք ձմեռ մարդ կարող է տաքացնել։
  • Մի՛ վախեցիր դանդաղ շարժվելուց, վախեցի՛ր տեղում կանգնելուց։
  • Մինչև նապաստակ չտեսնես, բազեդ բաց մի թողնի։
  • Մորթին ոչխարի է, սիրտը՝ գայլի։
  • Մրջյուններն էլ կարող են սար շուռ տալ։
  • Մրսողի մտքում հագուստն է, քաղցածինը՝ հացը։

Յ յ[խմբագրել]

  • Յուրաքանչյուր սերունդ գալիք սերնդի համար ճանապարհ է հարթում։

Ն ն[խմբագրել]

  • Նախքան ուրիշի վրա ծիծաղեք, քո՛ մասին մտածիր։

Շ շ[խմբագրել]

  • Շատ խոսքեր, շատ էլ սխալներ։
  • Շատ կցանես, շատ էլ կհնձես։
  • Շատ մարդիկ, շատ էլ կարծիքներ։
  • Շրթունքներին՝ մեղր, սրտում՝ դանակ։
  • Շունն իր ստվերի վրա էլ է հաչում։

Ո ո[խմբագրել]

  • Ո՛չ թե արևին, այլ քեզ մեղադրիր, որ այգիդ չի ծաղկում։
  • Ով եղնիկ է ուզում որսալ, նապաստակի ետևից չի ընկնի։
  • Ով կրակին մոտ է, առաջինը կայրվի։
  • Ով ջրհորի հատակից է նայում երկնքին, շատ բան չի տեսնի։
  • Որոտին հաջորդում է կայծակը, կայծակին՝ անձրևը։

Չ չ[խմբագրել]

  • Չիմացողը ուղտին սապատավոր ձիու տեղ կընդունի։
  • Չղջիկները ցերեկվա լույսից վախենում են։
  • Չոր մատին աղ չի կպչի։
  • Չքրտնես, չես վայելի։

Պ պ[խմբագրել]

  • Պատժից խուսափելու ամենալավ միջոցը հանցանք չգործելն է։
  • Պատվով մեռնելն անպատիվ ապրելուց լավ է։
  • Պոզերն ականջներից ուշ են դուրս գալիս, բայց ականջներից երկար են լինում։

Ջ ջ[խմբագրել]

  • Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենա։
  • Ջուր ես խմում, ջրհոր փորողին օրհնիր։
  • Ջուրը ձգտում է դեպի ցած, մարդը՝ վեր։
  • Ջուրն անցնում է, ժայռը մնում։

Ս ս[խմբագրել]

  • Սարում վագր չկա, շանն են ասում արքա։
  • Սովորությունը բնավորություն է դառնում։
  • Սպասող մարդը անհամբեր կլինի։
  • Սպասում է մինչև դեղձն ընկնի բերանը։

Վ վ[խմբագրել]

  • Վագրից վախեցողը սար չի գնա։
  • Վախեցիր ո՛չ թե ինը գլխանի հրեշից, այլ՝ երկերեսանի մարդուց։
  • Վառարան վառելն էլ աշխատանք է։

Տ տ[խմբագրել]

  • Տան մեծը տան գանձն է։
  • Տանը նստած ոսկու լեռներ էլ կարելի է ուտել։
  • Տանտերը մտածոմ է դարպասը պինդ փակելու մասին, գողը՝ պատն անցնելու։
  • Տգետին ոչ մի դեղով չես բուժի։

Ու ու[խմբագրել]

  • Ուզում ես կուշտ ուտել՝ մինչև քրտնելդ աշխատիր։
  • Ուր գնում ես, այնտեղի լեզվով խոսիր։
  • Ուրիշի գլխի ցողը տեսնում է, իր գլխի ձյունը չի տեսնում։

Փ փ[խմբագրել]

  • Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
  • Փողը հազար հանցագործություն կարող է թաքցնել։
  • Փողով սատանային էլ կստիպես ջրաղացի քարը պտտել։
  • Փոքր լճակի ձուկը փոքր կլինի։
  • Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։

Ք ք[խմբագրել]

  • Քամին փչում է, խոտը շրշում է։
  • Քարից յուղ չեն քամի։
  • Քիչ խոսիր, շատ գործիր։
  • Քնել նույն բարձին, չի նշանակում նույն երազները տեսնել։
  • Քննադատությունից մի՛ վախեցիր, անտեղի գովասանքներից վախեցիր։
  • Քո լինելով՝ ոչինչ չի ավելացել, չլինելով՝ ոչինչ չի պակասի։

Օ օ[խմբագրել]

  • Օձն ասում է՝ այդ ես չեմ գալարվում, ճանապարհն է ոլոր-մոլոր։
  • Օտար երկիրն ինչքան լավ լինի, հայրենիքին չի հասնի։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969, էջ 80-87։