Խիղճ

Վիքիքաղվածք-ից

Խիղճ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մեր խիղճն անսխալական դատավոր է[1]։
Օնորե դե Բալզակ
  • Խղճի հարցերում մեծամասնության օրենքը չի գործում[1]։
Մոհանդաս Գանդի
  • Մաքուր խիղճը լավագույն բարձն է[1]։
Հենրիկ Իբսեն
  • Խիղճը օրենքների օրենքն է[1]։
Ալֆոնս դե Լամարթին
  • Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է[1]։
Միխայիլ Լերմոնտով
  • Մեր ներսում ապրող օրենքը կոչվում է խիղճ։ Խիղճն իսկապես մեր արարքների հարաբերակցությունն է այդ օրենքներին[1]։
Էմանուել Կանտ
  • Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է[1]։
Վիկտոր Հյուգո
  • Խիղճը մեր ներքին դատավորն է[1]։
Պոլ Անրի Հոլբախ
  • Ստոր մարդու խիղճն արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել[1]։
Արիստոտել
  • Մաքուր խիղճ ունենալ, նշանակում է մեղքեր չունենալ[2]։
Հորացիոս
Մենանդրոս
  • Մի՛ փնտրիր այնտեղ սրտի բարություն,
Ուր խղճին իշխում է խորամանկություն[2]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Խիղճը ներքին պատիվն է, պատիվը՝ արտաքին խիղճը[2]։
Արթուր Շոպենհաուեր
  • Խիղճն ամենալավ բարոյախոսական գիրքն է. նրան պետք է հաճախակի նայել[2]։
Բլեզ Պասկալ
  • Խիղճը մագիլներ ունեցող գազան է, որ ճանկռտում է սիրտը[2]։
Ալեքսանդր Պուշկին
  • Համբավի մասին շատերն են մտածում, խղճի մասին՝ քչերը[2]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Մաքուր խիղճը չի վախենում մարդկանց մեջ գտնվելուց, իսկ անմաքուրը վախենում է նույնիսկ միայնության մեջ[2]։
Սենեկա
  • Ապրիր քո խղճի հետ հաշտ, և թող մարդիկ ասեն՝ ինչ ուզում են[2]։
Միգել Սերվանտես
  • Մաքուր խիղճն ամենալավ բանն է[2]։
Էրազմ Ռոտերդամցի
Ալֆրեդ Վինյի
  • Զգուշացիր այն ամենից, ինչ չի հավանում քո խիղճը[2]։
Լև Տոլստոյ
  • Ամենալավ զարդը մաքուր խիղճն է[2]։
Ցիցերոն
  • Խիղճը հազար վկա արժե[3]։
Քվինտիլիանոս
  • Մաքուր խիղճը չի վախենում ո՛չ ստից, ո՛չ ասեկոսեներից, ո՛չ բամբասանքներից[3]։
Օվիդիոս
  • Բոլոր վշտի մեծագույն սփոփանքս հենց այն է, որ ոչ մի թշնամի ի զորու չէ ինձանից խլելու խիղճս, իսկ ես երբեք չեմ դառնա ինձ այնպիսի թշնամի, որ վնաս հասցնեմ խղճիս[3]։
Հենրի Ֆիլդինգ
  • Եթե ուզում ես հանգիստ քնել, մաքուր խղճով մտիր անկողին[3]։
Բենջամին Ֆրանկլին
Գևորգ Հայրյան
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խիղճ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 199։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 200։
  4. Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980