Խանդ

Վիքիքաղվածք-ից
«Խանդ» (նկարիչ՝ Էդուարդ Մունք, 1907)

Խանդ, ամբիվալենտ զգացմունք, որի հիմնական բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ տածվող սերն ու նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ ատելությունը, որոնց գումարվում է նաև իրական կամ երևակայական, մրցակցի նկատմամբ տածվող բացասական դիրքորոշումը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Լինում է այնպիսի սեր, որն իր բարձրագույն դրսևորման մեջ տեղ չի թողնում խանդի համար[1]։
Լարոշֆուկո
  • Խանդը հրեշ է, որ ինքն է իրեն թե՛ սկիզբ դնում, թե՛ ծնում[1]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Խանդը սիրո անհրաժեշտ հատկանիշ համարելն աններելի մոլորություն է[1]։
Բելինսկի
  • Տարվելով խանդոտ կասկածամտությամբ՝ կարելի է վիրավորել նաև միանգամայն անմեղ մարդուն[1]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Տղամարդը խանդում է, երբ սիրում է, կինը՝ նույնիսկ երբ չի սիրում, քանի որ երկրպագուները, որոնք նվաճվել են այլ կանանց կողմից, անհետանում են իր երկրպագուների շրջանակից[1]։
Լարոշֆուկո
  • Խանդոտի սերն ավելի շատ նման է ատելության[1]։
Մոլիեր
  • Չեմ կարծում, թե աշխարհում ավելի ստորացուցիչ բան կա, քան խանդը, որը մեր հոգին լցնում է զզվելի պատկերներով[1]։
Ֆրանս
  • Խանդոտները միշտ դիտում են հեռադիտակով, որը փոքր իրերը դարձնում է մեծ, թզուկներին՝ հսկա, ենթադրությունը՝ իսկություն[1]։
Սերվանտես
  • Հզոր է սերը մահվան պես, խանդը դաժան է դժոխքի նման[2]։
Երգ երգոց 8:6
  • Կանանց դուր է գալիս, որ իրենց խանդում են։ Խանդում է՝ ուրեմն սիրում է։ Ինչ բարբարոսական բանաձև է, եթե այն օգտագործում են ոչ խելամիտ կերպով։ Դա նույնն է, թե դանակով միսդ կտրեն ու հանգստացնեն քեզ, թե ոչինչ՝ որ ցավում է, ուրեմն ներվեր ունես[3]։
Զորի Բալայան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Աֆորիզմներ խանդի մասին
  2. Աստվածաշունչ, Երգ երգոց 8:6
  3. Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խանդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: