Գոլդա Մեիր

Վիքիքաղվածք-ից
Golda Meir (1973)

Գոլդա Մեիր (եբր.՝ גולדה מאיר‎), ամուսնական ազգանունը՝ Մեյերսոն (եբր.՝ מאירסון‎), ծննդյան ազգանունը՝ Մաբովիչ (եբր.՝ מבוביץ׳‎, ապրիլի 21 (մայիսի 3), 1898, Կիև, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1978, Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի քաղաքական և պետական գործիչ, Իսրայելի 5-րդ վարչապետը, Իսրայելի ներքին գործերի, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Իշխանությունը թունավորում է բոլոր իշխանավորներին[1]։
  • Գեղեցիկ չլինելը ճշմարիտ օրհնությունն էր։ Այն ինձ ստիպեց զարգացնել իմ ներքին ռեսուրսները։ Մինչդեռ գեղեցիկ աղջիկը թուլություններ ու խոչընդոտներ պետք է հաղթահարի[1]։
  • Մովսեսը 40 տարի մեզ տարավ անապատով, որպեսզի Մերձավոր Արևելքում մեզ հասցնի այնպիսի մի վայր, որտեղ նավթի հետք չկա։
  • Մերձավոր Արևելքում խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ արաբներն իրենց երեխաներին կսիրեն ավելի շատ, քան ատում են հրեաներին։
  • Անկեղծորեն կարող եմ ասել, որ ինձ երբեք չի հետաքրքրել իմ գործողությունների հաջողությունը։ Երբ գիտակցում էի, որ ճիշտ եմ գործում, անում էի ամենը, ինչ ինձանից կախված էր՝ անկախ հնարավոր արդյունքից։
  • Այն առաջնորդը, որը ժողովրդին պայքարի ուղարկելուց առաջ չի խորհում, արժանի չէ առաջնորդ լինելու պատվին։
  • Մեզ հաղթանակը չի ուրախացնում։ Մենք ուրախանում ենք, երբ բամբակի նոր սորտ է աճում և երբ Իսրայելում կծաղկի գետնաելակը։
  • Պետք չէ համեստ լինել, Դուք այդքան էլ մեծություն չեք։
  • Արդյոք կանայք տղամարդկանցից լավն են, չեմ կարող ասել, բայց, անշուշտ, վատն էլ չեն։
  • Ովքեր սրտանց լացել չեն կարողանում, ուրախանալ էլ չեն կարող։
  • Երբեք չեմ ների արաբներին այն բանի համար, որ մեր երեխաներին ստիպեցին սովորել իրենց սպանել։
  • Ով իդիշերեն չգիտի, նա իսկական հրեա չէ։
  • Մեզ մոտ չկա «Ես մտածում եմ», մեզ մոտ կա «Մենք մտածում ենք»։
  • Մարդը, որը կորցնում է խիղճը, կորցնում է ամեն ինչ։
  • Մենք բոլորս պաղեստինցիներ ենք. ապացույցնե՞ր են պետք։ Ես դեռ ունեմ հին անձնագիրս։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գոլդա Մեիր հոդվածը նաև Վիքիպեդիայում: