Աֆորիզմներ

Վիքիքաղվածք-ից

Աֆորիզմներ, կարճ, իմաստալից խոսք[1]:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Աֆորիզմները փիլիսոփայական դատողությունների շարադրման գրեթե լավագույն ձևն են։
Տոլստոյ
  • Առանձին մտքերը նմաՆ են լույսի ճառագայթների, որոնք այնպես չեն հոգնեցնում, ինչպես փնջաձև հավաքված վիճակում։
Պիեռ Բուաստ
  • Աֆորիզմները դյուրամատչելի իմաստություն են, մտքերի ու զգացմունքների խտացված ծաղկաքաղ։
Օլջեր
  • Պայծառ խելքի տեր մարդկանց մտքերին ծանոթանալը հոյակապ մտավոր վարժություն Է.այն արգասավորում է խելքը և ճկունացնում միտքը։
Յոհան Գոտֆրիդ Հերդեր
  • Ուժեղ, կարճ արտահայտված մտքերը շատ են օգնում կյանքի բարելավմանը։
Ցիցերոն
  • Գեղեցիկ ասույթները զարդարում են գեղեցիկ միտքը և պահպանում այն։
Վիկտոր Հյուգո

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վ.Լ.Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ[խմբագրել]