Այն Ռանդ

Վիքիքաղվածք-ից
Ayn Rand (1943)

Այն Ռանդ (անգլ.՝ Ayn Rand) կամ Ալիսա Զինովևնա Ռոզենբաում (ռուս.՝ Алиса Зиновьевна Розенбаум, փետրվարի 2, 1905 — մարտի 6, 1982), ռուս-ամերիկացի գրող և փիլիսոփա։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կապիտալիզմի բարոյական արդարեցումն այն այլասեր հայցի մեջ չէ, որ նա ներկայացնում է «հասարական լավին» հասնելու ամենալավ ճանապարհը։ Ճշմարիտ է, որ կապիտալիզմն այն անում է -- եթե այդ ժողովրդական արտահայտությունը որևէ միտք ունի—բայց սա միայն երկրորդական հետևանք է։ Կապիտալիզմի բարոյական արդարացումն այն է, որ դա միակ համակարգն է, որ հետևողական է մարդու ռացիոնալ խառնվածքի հետ, պաշտպանում է մարդու գոյությունը որպես մարդ, և իր գերիշխող սկզբունքն է՝ արդարությունը[1]։
  • Այն ժամանակվանից, որ Կանտը ամուսնալուծեց բանականությունը իրականությունից, իր մտավորական հետևորդները խղճմտաբար ճեղքվածքը լայնացնում են[2]։
  • Ես տարասեռությունը անբարոյական եմ համարում։ Ոչ թե որովհետև կենակցումը չար է, այլ որովհետև կենակցումը չափազանց լավ և չափազանց կարևոր է[3]։
  • Կատարելու համար, միտք պետք ունես... Պիտի իմանաս ինչ ես անում, և դա է իսկական ուժը[4]։
  • Մարդու յուրահատուկ պարգևն այն է, որ քանի որ կենդանիները գոյատևում են իրենց հարմարեցնելով իրենց շրջապատին, մարդը՝ գոյատևում է իր շրջապատը իրեն հարմարացնելով[5]։

Մենք ողջ ենք (1936)[խմբագրել]

  • Առաջին բանը, որ նա գիտակցեց իր կյանքում, և առաջին բանը, որ վախեցած ծնողները նկատեցին նրա մեջ՝ մենակ մնալու երջանկությունն էր[6]։
  • Ովքե՞ր են տառապում այս աշխարհում. նրա՞նք, ովքեր ինչ որ բան չունեն։ Ո’չ։ Նրանք, ում մեջ ինչ-որ բան կա, որը իր մեջ չպետք է լինի[6]։
  • Ես ծնվել էի, ես գիտեի, որ ապրում եմ, և ես գիտեի թե ինչ եմ ուզում կյանքից[6]։
  • Նա ՈՉ էր ասում նրա արտաբերած բառերին, և ասում էր ԱՅՈ ձայնին՝ որը արտաբերում էր այդ բառերը[6]։
  • Հազվագյուտ շնորհք է՝ քեզ ու քո կյանքը հարգելը, ցանկանալ կյանքում ամենաբարձրը ու ամենալավը՝ միայն քեզ համար[6]։
  • – Դու գիտե՞ս թե որտեղ է քո նման աղջիկների տեղը։
– Այո. այնտեղ, որտեղ քո նման տղամարդկանց ներս չէին թողնի` նույնիսկ հետնամուտքից[6]։

Սկզբնաղբյուր[խմբագրել]

  • Գիտե՞ս. ես երբեք երկրորդ անգամ չեմ բացում լավ գիրքը, որը կարդացել և հավանել եմ: Ինձ համար ցավոտ է այն միտքը, որ այն կարդացել են ուրիշ աչքեր, որովհետև ես չգիտեմ ում աչքերն են եղել դրանք: Այդպիսի բաները չի կարելի կիսել` նամանավադ այդպիսի մարդկանց հետ[7]:
  • Միգուցե ցավը այնքան մեծ է, որ ես էլ այն էլ չեմ զգում[7]:
  • Ինքնահարգանքի ձգտումը, վկայում է դրա բացակայության մասին[7]:
  • Որպեսզի կարողանաս ասել «Ես քեզ սիրում եմ», նախ և առաջ պետք է սովորես ասել «ԵՍ»[7]:
  • Ամբոխը կարող է խնդրել ինչ ասես և ումից ասես, բայց ոչ այն մարդուց, ով ընդունակ է մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, բազմաթիվ հեգնական ծաղրանքների ճնշման ներքո[7]:
  • Մի սահման կա, մինչև որը կարելի է տանել ցավը: Քանի դեռ այդ սահմանը կա իրական ցավ գոյություն չունի[7]:
  • Մարդկանց դեմքերը և առաջին տպավորությունը դեռ ոչինչ չի նշանակում»: Սա մեր բոլորի ամենամեծ տարակուսանքն է: Մարդու դեմքից ավելի կարևոր բան չկա: Իրականում մենք կարող ենք մարդուն ճանաչել առաջին հայացքից: Դեռ ավեին, այդ մի հայացքից մենք իմանում ենք մարդու մասին ամեն ինչ, սակայն երբեմն մեր իմաստությունը չի բավականացնում այդ գիտելիքները յուրացնելու համար[7]:
  • Մարդիկ ցանկնում են, որ իրենց շրջապատեն միայն հայելիներ. որպեսզի արտացոլեն և արտացոլվեն[7]:
  • Նա երբեք չէր կարողանում մտածել ուրիշների մասին, միայն ժամանակ առ ժամանակ զարմանում էր, թե ինչու են մարդիկ այդպիսին[7]:
  • Ասում են, թե վատագույն բանը որ կարելի է անել մարդու հետ` նրա ինքնահարգանքը սպանելն է, բայց դա ճիշտ չէ, ինքնահարգանքը սպանել հնարավոր չէ, կարելի է սպանել ինքնահարգանքի հավակնությունը[7]:
  • Դու իմ կյանքի կարևոր մասնիկն ես դարձել, իսկ այդպիսի բան էլ չի կրկնվի[7]:
  • Իմ կարծիքով, եթե մարդու սրտում սեր չկա, նա այդքան էլ լավը չի[7]:
  • Աճը ենթադրում է կործանում: Չի կարելի ձվաձեղ պատրաստել առանց ձուն կոտրելու[7]:

Առանց աղբյուրի քաղվածքներ[խմբագրել]

  • Սպանիր մեծարանքը, և սպանել ես մարդու միջի հերոսին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. capitalism.org։ Վերստացված է՝ 2009-10-15։
  2. «The Cashing-In: The Student Rebellion»: 71.
  3. (Մարտ 1964)«Playboy».
  4. (Հունվարի 6, 1975)«Christian Science Monitor».
  5. For the New Intellectual. Random House. 1961. 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Այն Ռենդը grqamol.am կայքում
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Այն Ռանդ։ «Սկզբնաղբյուր»


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Այն Ռանդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: