Ադամ Սմիթ

Վիքիքաղվածք-ից
Ադամ Սմիթ

Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 5, 1723, Կերկլոդի — հուլիսի 17, 1790, Էդինբուրգ), անգլիացի տնտեսագետ, փիլիսոփա։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Բարոյականության ընդհանուր կանոնների նկատմամբ մեր հարգանքն ըստ էության պարտքի զգացումն է[1]։
  • Որքա՜ն աշխատանքային օրեր, որքա՜ն անքուն գիշերներ, որքա՜ն մտքի ջանքեր, որքա՜ն հույսեր ու սարսափներ, ջանադիր ուսումնասիրության որքա՜ն երկարաատև կյանքեր են այստեղ ձուլված մանրիկ տպագրական տառերում և սեղմված մեզ շրջապատող դարակների նեղ արանքում[2]։
  • Ճշմարտության որոշ բաժին պարունակող մոլորություններն ամենավտանգավորներն են[3]։
  • Որպեսզի մարդկանց սովորեցնել սիրել արդարությունը, հարկավոր է նրանց ցույց տալ անարդարության հետևանքները[4]։
  • Յուրաքանչյուր մարդու բնավորությունն ազդեցություն է գործում մյուս մարդկանց երջանկության վրա, նայած այն բանին, թե նա նրանց օգուտ բերելո՞ւ հատկանիշ ունի արդյոք, թե՞ վնաս[5]։
  • Փառամոլությունը ոչ այլ ինչ է, քան անժամանակ փորձ մեծահռչակ համբավ ստանալու համար, նախքան մենք կվաստակենք այն[6]։
  • Զայրույթի պահին ինքնատիրապետումը պակաս վեհ ու պակաս ազնիվ չէ, ինչպես և ինքնատիրապետումը սարսափի պահին[7]։
  • Լրիվ արդարության, լրիվ ազատականության և լրիվ հավասարության հաստատում. Ահա այն շատ պարզ գաղտնիքը, որը ամենալավ ձևով է ապահովում բոլոր խավերի բարգավաճումը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 132։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 294։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 381։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 428։
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 541։
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 630։
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 660։
  8. Ադամ Սմիթ, Հետազոտություն ազգերի հարստության մասին,4-րդ գիրք, 9-րդ գլուխ,


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ադամ Սմիթ հոդվածը նաև Վիքիպեդիայում: