«Երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.


*Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:<ref name=hur></ref>
*Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:<ref name=hur></ref>

===[[Ռոմեն Ռոլան]]===
*Երաժշտությունը սերտում են դասասենյակներում, երաժիշտ դառնում հրապարակներում...<ref name=hur></ref>


===[[Ռոբերտ Շուման]]===
===[[Ռոբերտ Շուման]]===

13:44, 13 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ

Հայկական ժողովրդական երաժիշտներ
  Տես նաև Կատեգորիա:Երաժիշտներ 

Աղբյուրով

Կոմիտաս

  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին:[1]
  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:[1]

Ռոմեն Ռոլան

  • Երաժշտությունը սերտում են դասասենյակներում, երաժիշտ դառնում հրապարակներում...[1]

Ռոբերտ Շուման

  • Երաժշտության մեջ, ինչպես շախմատում, թագուհին (մեղեդին) օժտված է առավելագույն ուժով, բայց վճռական նշանակություն ունի թագավորը (ներդաշնակությունը):[1]

Տիգրան Մանսուրյան

  • Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա, ձայնի և լռության... Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա... Իմ կարծիքով, հարուստը լռությունն է:[1]

Լուդվիգ վան Բեթհովեն

  • Երաժշտությունը միշտ բովանդակալից է: Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա:[2]
  • Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է:[3]
  • Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը:[3]

Բետինա ֆոն Առնիմ

  • Երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև:[3]

Արիստոտել

  • Երաժշտությունը ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան:[3]

Հովհաննես Թումանյան

  • Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա: [4]
  • Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: [4]

Նապոլեոն Բոնապարտ

  • Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է:[5]
  • Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է:[5]

Վիլլե Վալո

  • Երաժշտությունը միշտ էլ միջին լուծողական դեղ է եղել: Նա ամենալավ դեղն է ինձ համար ամենօրյա ճնշումներից հեռանալու համար գոնե մի վայրկյանով մի լավ երգով:[6]
  • Լոս Անջելեսը և Նյու Յորքը մեծ կենտրաններն են երաժշտության արդյունաբերություն աշքարհում, ուրեմն իհարկե դժվար կլինի նորեկների համար որ չգիտեն ինչ սպասեն երաժշտական բիզնեսից:[6]
  • Երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ իսկապես ուրախացնում է: Դա ինձ համար գործիք չե՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևե այդպես բան: Դա այն փաստի մասին է որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում:[6]

Մերիլին Մենսոն

  • Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է:[7]

Առանց աղբյուրի

Ֆրիդրիխ Նիցշե

  • Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
  • Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
  • Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
  • Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
  • Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2.  Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; name "hur" defined multiple times with different content
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  4. 4,0 4,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153. 
  5. 5,0 5,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165. 
  6. 6,0 6,1 6,2 villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
  7. Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երաժշտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: