«Առաքինություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Տող 5. Տող 5.
::[[Ալեն]]
::[[Ալեն]]


*Առաքինությունը հոգու առողջությունն է։
*Առաքինությունը հոգու [[առողջություն]]ն է։
::[[Ժաբեր]]
::[[Ժաբեր]]


Տող 30. Տող 30.
*Առաքինությունը նման է քաղցի կամ ծարավի. նրան պետք է հագեցնել:
*Առաքինությունը նման է քաղցի կամ ծարավի. նրան պետք է հագեցնել:
::Ջերեմի Թեյլոր
::Ջերեմի Թեյլոր
*Երախտագիտությունն ավելի շուտ դժբախտների առաքինությունն է, քան երջանիկների:
*[[Երախտագիտություն]]ն ավելի շուտ դժբախտների առաքինությունն է, քան երջանիկների:
::Թոմազեո
::Թոմազեո
* Առաքինության հակադրությունն ավելի շուտ [[թուլություն]]ն է, քան արատը:
* Առաքինության հակադրությունն ավելի շուտ [[թուլություն]]ն է, քան արատը:
Տող 42. Տող 42.
* Շատերն առաքինություն են համարում ավելի շուտ զղջումը սխալների համար, քան դրանցից խուսափելու ձգտումը:
* Շատերն առաքինություն են համարում ավելի շուտ զղջումը սխալների համար, քան դրանցից խուսափելու ձգտումը:
::[[Լիխտենբերգ]]
::[[Լիխտենբերգ]]
* Համեստությունը պետք է լիներ նրանց առաքինությունը, ովքեր ուրիշ առաքինություններ չունեն:
* [[Համեստություն]]ը պետք է լիներ նրանց առաքինությունը, ովքեր ուրիշ առաքինություններ չունեն:
::Լիխտենբերգ
::Լիխտենբերգ
* Հենց որ մենք ուզում ենք առաքինություն ցուցադրել, նա չքանում է:
* Հենց որ մենք ուզում ենք առաքինություն ցուցադրել, նա չքանում է:

21:59, 1 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Առաքինություն, առաքինի լինելը, բարոյականություն, պարկեշտություն, ազնվություն[1]։

Քաղվածքներ

  • Ամեն մի առաքինություն խիզախություն է. ահա թե ինչու «վախկոտ» բառը ամենածանր վիրավորանքն է։
Ալեն
Ժաբեր
  • Ով առաքինություն է սերմանում, նա փառք է հնձում։
Լեոնարդո դա Վինչի
  • Առաքինությունն անբաժանելի բան է. Նա կամ կա, կամ` չկա:
Բալզակ
  • Թերևս առաքինությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգևոր նրբանկատություն:
Բալզակ
  • Առողջ և կենսունակ մնալու համար առաքինությունը պետք է հանդիպի խոչընդոտների ու դիմադրության, այլապես այն զառամում է և մահանում:
Բարետի
  • Չկա ավելի տհաճ բան, քան միջակ խելքի տեր առաքինի մարդը:
Բեզոթ
  • Կա մի սահման, որից այն կողմ զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց:
Բյորք
  • Կան մարդիկ, որոնց առաքինությունը նույնպես չի սազում, ինչպես արատը:
Բուգուր
Հեբել
  • Մշտապես պահպանության կարիք ունեցող առաքինությունը հազիվ թե արժանի է պահակի:
Հոլդսմիթ
  • Վախեցիր այն մարդուց, որը պարծենում է իր առաքինություններով:
Էբներ-Էշենբախ
  • Առաքինությունը նման է քաղցի կամ ծարավի. նրան պետք է հագեցնել:
Ջերեմի Թեյլոր
Թոմազեո
  • Առաքինության հակադրությունն ավելի շուտ թուլությունն է, քան արատը:
Լարոշֆուկո
  • Համբերատարությունն ամենահերոսական առաքինությունն է և հատկապես այդ պատճառով նա արտաքուստ ոչնչով հերոսություն չի հիշեցնում:
Լեոպարդի
  • Մարդիկ հազվադեպ են խոսում այն առաքինության մասին, որն իրենք ունեն, սակայն ավելի հաճախ դատում են նրա մասին, որն իրենց չի բավականացնում:
Լեսսինգ
  • Առաքինությունը մեծահոգության հաղթանակն է շահամոլության հանդեպ:
Լևիս
  • Շատերն առաքինություն են համարում ավելի շուտ զղջումը սխալների համար, քան դրանցից խուսափելու ձգտումը:
Լիխտենբերգ
  • Համեստությունը պետք է լիներ նրանց առաքինությունը, ովքեր ուրիշ առաքինություններ չունեն:
Լիխտենբերգ
  • Հենց որ մենք ուզում ենք առաքինություն ցուցադրել, նա չքանում է:
Կեյ
  • Մարդու առաքինությունը մեծապես կախված է հանգամանքներից, նրա շրջապատից:
Հելվեցիուս
  • Բազում են առաքինության քարոզիչները, բայց սակավ` նրա նահատակները:
Հելվեցիուս
  • Առաքինությունը ջահ է , որը լուսավորում է ոչ միայն նրան, ով տիրում է ջահին, այլև նրան, ով միայն դիտում է:
Մերե
  • Եվ առաքինությունները պետք է սահման ունենան:
Մոնտեսքյու
  • Առաքինությունն այն չէ, որ խույս տաս արատից, այլ այն, որ չձգտես նրան:
Բեռնարդ Շոու
  • Առաքինությունը կրքերի բացակայությունը չէ, այլ դրանց կառավարումը:
Հենրի Շոու
  • Ով հիանում է ուրիշների առաքինություններով, նա հիրավի ինքը շատ առաքինություններով է օժտված:
Պուբլիլիոս Սիրոս
  • Մենակությունը չի նպաստում առաքինություններին, սակայն վնասում է դատողությանը:
Սեմուել Ջոնսոն
  • Առաքինության արահետը շատ նեղ է, իսկ արատի ճանապարհը լայն է ու ընդարձակ:
Սերվանտես
  • Առաքինության օգուտն այնքան ակնհայտ է, որ չար մարդիկ այն պահպանում են շահից դրդված:
Վովենարգ
  • Առաքինության ամբողջ արժանիքը գործողության մեջ է:
Ցիցերոն
  • Առաքինությունը ժառանգաբար չի փոխանցվում:
Փեյն
  • Բնավորության մեջ չափավորության դրսևորումը միշտ առաքինություն է, սկզբունքների մեջ` միշտ արատ:
Փեյն
  • Թեև հպարտությունը չի համարվում առաքինություն, սակայն նա մայրն է բազում առաքինությունների:
Քոլինգ
  • Առաքինության համար անանցանելի ուղիներ չկան:
Օվիդիոս
  • Առաքինության զորությունն իր համեստության մեջ է:
Ֆեյխտերսլեբեն
  • Ընկերությունն ավելին է, քան առաքինության գրավականը, նա հենց ինքն առաքինությունն է, բայց հասարակական:
Լյուդվիգ Ֆոյերբախ
  • Ռազմատենչ թե խաղաղասեր` առաքինությունը միշտ զինված է. նա է լցնում զինվորի հրացանը և նշտարը դնում վիրաբույժի ձեռքը:
Ֆրանս
  • Անմեղությունը վախենում է ամեն բանից, իսկ առաքինությունը ոչնչից չի վախենում:
Ֆրանս
  • Առաքինության տանող լավագույն ուղին խուսափելն է այն բանից, ինչ պարսավում ես ուրիշների մեջ:
Ֆալես
Թոմաս Ֆուլեր

Աղբյուրներ

  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989:

Ծանոթագրություններ